Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Էռնեստ Ավանեսովին վարչական պատասխանատվության ենթարկելու պահանջով ոստիկանության հայցի քննությունն ավարտվեց

Հոկտեմբեր 21,2016 17:57

Ոստիկանությունն ընդդեմ քաղաքացի Էռնեստ Ավանեսովի գործով դատաքննությունն այսօր Վարչական դատարանում ավարտվեց: Դատարանը հեռացավ խորհրդակցական սենյակ՝ վճիռ կայացնելու, այն կհրապարակվի նոյեմբերի տասին:

Ոստիկանությունը դիմել էր Վարչական դատարան անցյալ տարվա սեպտեմբերի 12-ին՝ Բաղրամյան պողոտայում էլեկտրաէներգիայի բարձրացման դեմ բողոքի ակցիայի ժամանակ ոստիկանության ծառայողի օրինական պահանջը չկատարելու համար Ավանեսովին վարչական պատասխանատվության ենթարկելու պահանջով:

Դատարանը մինչեւ խորհրդակցական սենյակ հեռանալը այսօր ուսումնասիրեց ոստիկանության ու Ավանեսովի պաշտպանի ներկայացրած տեսանյութերը բողոքի ակցիայից:

Տեսանյութերի հետազոտումից հետո դատարանը ոստիկանության ներկայացուցչից պարզեց՝ արդյոք ոստիկանական պատը, որը կազմվել էր սեպտեմբերի 11-12-ը, եղել է իրավաչափ, թե ոչ: Ոստիկանությունն այս առումով պնդում է՝ իրավաչափ է եղել խաղաղ հավաքի մասնակիցների երթը դադարեցնելը, իսկ ոստիկանության ներկայացուցիչն էլ նշեց, որ ոստիկանների պահանջը եղել է ընդամենը երթեւեկելի հատվածը ազատելու վերաբերյալ, ինչը ցուցարարների կողմից չի կատարվել:

Իսկ Ավանեսովի պաշտպան Հայարփի Սարգսյանն էլ ասաց, որ հենց պատի շնորհիվ է Բաղրամյան պողոտան փակվել ոչ թե խաղաղ ցուցարարների կողմից: Փաստաբանը նաեւ ասաց, որ ոստիկանության պահանջը չի բխում վարչական իրավախախտումների մասին օրենսգրքի 182 հոդվածի պահանջներից եւ պնդեց իրենց հակընդդեմ հայցը՝ խնդրելով մերժել ոստիկանության հայցը անհիմն լինելու պատճառով:

Իսկ հակընդդեմ հայցով Հայարփի Սարգսյանը պահանջում է ոչ իրավաչափ ճանաչել անցած տարի սեպտեմբերի 12-ին ոստիկանների գործողությունները իր պաշտպանյալի նկատմամբ, որն արտահայտվել է իր պաշտպանյալի կարծիքն արտահայտելու, խաղաղ հավաքներին մասնակցելու եւ ազատության, անձեռնմխելիության, խոսքի ազատության իրավունքների ոտնահարմամբ:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31