ԱՄՆ դիրքորոշումը Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցում անփոփոխ է: Ինչպես հաղորդում է ԱՊԱ-ն, այս մասին հայտարարել է Ադրբեջանում ԱՄՆ դեսպան Ռոբերտ Սեկուտան:
Դեսպանը նշել է, որ իրենք ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների, Հայաստանի և Ադրբեջանի հետ համատեղ աշխատանքներ են տանում, ջանքեր են գործադրում՝ երկար տարիներ շարունակվող այդ հակամարտությանը լուծման ուղիներ փնտրելու համար:
«Որպես այդ ջանքերի ապացույց՝ վաղը ամերիկացի համանախագահ Ուորլիքը, ինչպես նաև մյուս միջնորդները, կժամանեն Ադրբեջան: Այցի նպատակն է աջակցություն ցուցաբերել հակամարտության կարգավորմանը: Վերջին օրերին Ադրբեջանի Հանրապետության նախագահը հանդես է գալիս Լեռնային Ղարաբաղի հակամարտության լուծման վճռականության հայտարարություններով: Ես այդ հայտարարությունների մասին տեղեկացրել եմ պաշտոնական Վաշինգտոնին»,- ասել է դեսպանը:
Կարդացեք նաև
Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ