Մալայզիայում ընթացող ծանրամարտի աշխարհի պատանիների առաջնության օրերին կայացած մարզաձեւի միջազգային ֆեդերացիայի (IWF) համաժողովում որոշվել են այն երկրներն ու քաղաքները, որտեղ կանցկացվեն աշխարհի հաջորդ երեք առաջնությունները:
Եկող տարի աշխարհի ուժեղագույն ծանրորդներին կընդունի Անահայմը (ԱՄՆ): 2018 թվականի աշխարհի առաջնությունը կանցկացվի Պերուի մայրաքաղաք Լիմայում, իսկ 2020 թվականի օլիմպիական խաղերին նախորդող աշխարհի առաջնության մասնակիցները 2019 թվականին կպայքարեն Պատայայում (Թաիլանդ): Այս տեղեկությունները հրապարակել է IWF-ի պաշտոնական կայքէջը:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ
Լուսանկարը՝ Sportbox.ru-ի