Մինի ֆուտբոլի Ռուսաստանի կանանց ընտրանին Թեհրանում ընկերական երկու հանդիպում է անցկացրել Իրանի կանանց ազգային հավաքականի հետ, որոնցից մեկն ավարտվել է 3:3 հաշվով, մյուսում հյուրերը հաղթանակ են տոնել՝ 5:3: Բայց գրանցված հաշիվներից ավելի շատ մարզասերներին հետաքրքրել է այն, որ ռուս ֆուտբոլիստուհիները հանդես են եկել հիջաբներով:
Իսլամական խիստ ավանդույթների համաձայն Իրանում կանանց մասնակցությամբ մարզական միջոցառումների ժամանակ կանայք պարտադիր կերպով պետք է հիջաբ կրեն ու այդ կարգը տարածվում է նաեւ ուրիշ երկրներից ժամանած մարզուհիների վրա:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ
Կարդացեք նաև
Լուսանկարմերը՝ Global Look Press-ի