Լրահոս
Օրվա լրահոսը

Վարչական դատարանը մերժեց ԳԱԼԱ-ի հայցն ընդդեմ ԸԸՀ-ի

Հոկտեմբեր 21,2016 17:37

Վարչական դատարանը քիչ առաջ հրապարակեց «ԳԱԼԱ կուսակցությունն ընդդեմ թիվ 34 ընտրատարածքային հանձնաժողովի» գործով որոշումը: Կուսակցությունը պահանջում էր անվավեր ճանաչել Գյումրու ավագանու ընտրությունների վերաբերյալ թիվ 205 Ա որոշումը եւ Գյումրիի ավագանու անդամներ ընտրելու մասին թիվ 206 Ա որոշումը կամ՝ ընտրված ճանաչել ԳԱԼԱ կուսակցության ընտրական ցուցակում ընդգրկված համապատասխան թվով թեկնածուներին՝ ըստ մանդատների բաշխման օրենքով սահմանված պատշաճ հաշվառված կարգի եւ «Բալասանյան» կուսակցությունների դաշինքի, «Բարգավաճ Հայաստան» եւ «Հայկական վերածնունդ կուսակցությունների ընտրական ցուցակներում ընդգրկված համապատասխան թվով թեկնածուներին:

Վարչական դատարանը մերժեց ԳԱԼԱ կուսակցության հայցադիմումը եւ 205 Ա ու 206Ա որոշումները թողնելով ուժի մեջ: Որոշումը ուժի մեջ է մտնում հրապարակման պահից, այն վերջնական է եւ վերանայման ենթակա չէ:

Նշենք, որ որոշման հրապարակմանը ներկա էր միայն 34 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի նախագահ Էդուարդ Բաղրամյանը:

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31