Հայաստանի դեմոկրատական կուսակցության (ՀԴԿ) նախագահ Արամ Սարգսյանը կոչ է անում Հայաստանում իրականացնել հակաճգնաժամային քայլեր:
Պարոն Սարգսյանն ու իր թիմը կառավարությանն են ներկայացրել 23 կետից բաղկացած առաջարկություն, որը քննարկվել է ՀՀ վարչապետի գլխավոր խորհրդական Գագիկ Մարտիրոսյանի հետ: Օրինակ` Արամ Սարգսյանն առաջարկում է նախ գույքագրում կատարել երկրում` հասկանալ` ինչ ունենք:
Հաջորդ քայլը գնահատական տալն է. «Անհրաժեշտ է գնահատական տալ թե՛ բարոյական, թե՛ քաղաքական, թե՛ իրավական առումով: Այս 25 տարվա ընթացքում նման գնահատական չի տրվել, իսկ դա հանգեցնում է նրան, որ ցանկացած նոր իշխանություն նոր հանցանքներ ու հանցագործություններ է կատարում և որևէ պատասխան դրա համար չի տալիս»:
Պարոն Սարգսյանը զգուշացնում է, որ եթե Կարեն Կարապետյանն ու իր թիմը պարտվեն, ապա Հայաստանում կհաղթի «ռեակցիան»` երկրի տնտեսությունն այս վիճակին հասցրած օլիգարխիան:
Կարդացեք նաև
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ