«Ռոսավիացիան» թույլտվություն է տվել «Պոբեդա» «լոուքոսթ»՝ ցածր սակագներով ավիաընկերությանը թռիչքներ իրականացնել Մոսկվա-Գյումրի ուղղությամբ: Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով գերատեսչության հաղորդագրությունը:
Նշվում է, որ Ռուսաստանի մայրաքաղաքից Գյումրի թռիչքներ կիրականացվեն շաբաթական 7 անգամ: Տոմսերի գնի և դրանց վաճառքի ժամկետների մասին տեղեկություն չի հաղորդվում:
Ավելի վաղ «Ռոսավիացիան» «Պոբեդա»-ին թույլտվություն էր տվել թռիչքներ իրականացնել դեպի Երևան: Նախատեսվում էր, որ տոմսերի վաճառքը կսկսվի աշնանը, սակայն մինչ այժմ այդ ուղղությամբ տեղաշարժ չի նկատվում:
Կարդացեք նաև
Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ