Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը հոկտեմբերի 21-ին ընդունել է Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանին, ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետ Մովսես Հակոբյանին եւ ՀՀ Նախագահի խորհրդական, Նախագահի գլխավոր ռազմական տեսուչ Միքայել Հարությունյանին:
Հանդիպմանը, որին մասնակցում էր ԼՂՀ պաշտպանության նախարար Լեւոն Մնացականյանը, քննարկվել են բանակաշինությանը եւ այդ ոլորտում հայկական երկու հանրապետությունների համագործակցությանը վերաբերող մի շարք հարցեր:
Նախագահը շնորհավորել է Վիգեն Սարգսյանին ու Մովսես Հակոբյանին պատասխանատու պաշտոններում նշանակվելու կապակցությամբ եւ մաղթել մեծագույն հաջողություններ բանակի շարունակական զորացման, երկրի պաշտպանունակության ամրապնդման գործում:
Կարդացեք նաև
ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԳԼԽԱՎՈՐ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ