Բաթումում ընթացող շախմատի կրտսեր պատանիների աշխարհի առաջնությունում, որին մասնակցում են 66 երկրների 700-ից ավելի շախմատիստներ, երկրորդ տուրից հետո Հայաստանի հինգ շախմատիստներ հաղթել են մրցակիցներին:
12 տարեկանների մեջ 2,0-ական միավոր վաստակել են այս տարիքային խմբի Եվրոպայի չեմպիոն Մամիկոն Ղարիբյանը (նկարում), Մարիամ Մկրտչյանն ու Աստղիկ Հակոբյանը, 10 տարեկանների մեջ՝ Գոռ Սարգսյանը, 8 տարեկանների մեջ՝ Նիկոլայ Հովյանը: Նրանք բոլորն ել տեղ են զբաղեցնում իրենց տարիքային խմբերի առաջատարների շարքում:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ
Լուսանկարը՝ chessfed.am-ի