Լրահոս
Օրվա լրահոսը

Արամ Մանուկյանի գործով գրավի միջնորդությունը մերժվել է

Հոկտեմբեր 21,2016 16:37

Վերաքննիչ քրեական դատարանը հոկտեմբերի 21-ին քննել է «Սասնա ծռեր» խմբավորման անդամ Արամ Մանուկյանի գործով բողոքը: Հիշեցնենք, որ առաջին ատյանի դատարանը մերժել էր Արամ Մանուկյանի պաշտպանների միջնորդությունը՝ նրա խափանման միջոց կալանքը փոխել գրավով: Փաստաբան Հարություն Բաղդասարյանը Aravot.am-ին հայտնեց, որ վերաքննիչ դատարանը եւս մերժել է իրենց բողոքը եւ առաջին ատյանի դատարանի գրավ չկիրառելու մասին որոշումը թողել է անփոփոխ:

Հիշեցնենք, Արամ Մանուկյանին մեղադրանք է առաջադրվել քրեական օրենսգրքի 219 հոդվածի 3-րդ մասով՝ կազմակերպված խմբի կողմից շենքեր, շինություններ, տրանսպորտի, հաղորդակցության կամ կապի միջոցներ զավթելը եւ 235 հոդվածով՝ ապօրինի կերպով զենք, զինամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռքբերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը:

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31