Լրահոս
Օրվա լրահոսը

Պետպատվերի գումարները չեն վերջացել, քաղաքացիները կարող են օգտվել

Հոկտեմբեր 21,2016 16:25

«Գումարների սպառման պատճառը, 50-60 տոկոսով, հավանաբար, այն բանի հետեւանք էր, որ հիվանդի գանգատները, բողոքները չէին համապատասխանում բժիշկների կողմից նշանակված հետազոտության տեսակներին: Մի փոքր գլխացավի կամ մեջքի ցավի հետեւանքով նշանակվում էր համակարգչային տոմոգրաֆիա կամ յամեր հետազոտություն: Պարզ է, որ այդ ամենը հանգեցնում էր այդ գումարների արագ սպառմանը»-անդրադառնալով դժվարամատչելի թանկարժեք հետազոտությունների շուրջ առաջացած բնակչության դժգոհություններին, այսօր ասաց առողջապահության նախարար Լեւոն Ալթունյանը:

Նա նախարարությունում ասուլիս էր հրավիրել` հայտնելու, որ տնտեսած գումարների հաշվին չի դադարեցվելու պետպատվերով բուժօգնություն ստացող քաղաքացիների սպասարկումը:

Ըստ նրա, ամեն տարի այս խնդիրն առաջացել է, երբ հոկտեմբեր-նոյեմբեր ամիսներին պետպատվերի գումարները վերջացել են եւ քաղաքացիները չեն կարողացել այդ պատճառաբանությամբ բուժօգնություն ստանալ:

Նախարարի խոսքերով, այժմ հրամանի կարգով ներդրել են չափորոշիչներ եւ արձանագրություններ, որոնց հիման վրա գնահատելու են բժիշկների աշխատանքը:
«Խոսքս ուղղում եմ բժիշկներին` դուք եւս մասնակից եք պետպատվերի գումարների առավել արդյունավետ օգտագործմանը»,-ասաց պարոն Ալթունյանը:

 

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31