Լրահոս
Օրվա լրահոսը

Պարգևներ Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնին ԼՂՀ–ում կատարած աշխատանքների համար

Հոկտեմբեր 21,2016 16:05

Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնի (ԿՏԱԿ) աշխատանքային խումբը՝ տնօրեն Արտակ Պողոսյանի ղեկավարությամբ հոկտեմբերի 17-ից 20-ն այցելել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն նոր ծրագրերի իրականացման, կրթական ՏՀՏ-ների ներդրման շարունակականության ապահովման հետ կապված հարցերը քննարկելու նպատակով: Հանրակրթության պատասխանատուների հետ հանդիպման ընթացքում ծանոթացել են համագործակցության շրջանակում կատարվող աշխատանքների ընթացքին և արձանագրված արդյունքներին, մասնավորապես՝ անհրաժեշտ խորհրդատվություն է տրամադրվել «Հանրակրթական ուսումնական հաստատությունների գործունեության մասին» (տարեկան) վարչական վիճակագրական հաշվետվությունները բաշխելու և վարչական վիճակագրության հավաքագրման վերաբերյալ, ստուգվել Շարժական ինտերնետային համակարգչային կայանի (ՇԻՀԿ) աշխատանքը՝ ուսումնական ծրագրեր, աշխատաժամանակ, դասընթացներ աշակերտների համար, ուսուցիչների վերապատրաստումներ և այլն:

Հոկտեմբերի 18-ին ԿՏԱԿ-ի ներկայացուցիչներին ընդունել է ԼՂՀ կրթության, գիտության և սպորտի նախարար Ս. Ասրյանը, ով ԿՏԱԿ-ի տնօրենին հանձնել է նախարարության Պատվոգիր, իսկ կազմակերպությանը՝ Շնորհակալագիր և երախտագիտություն հայտնել Արցախի կրթական համակարգին ցուցաբերվող աջակցության համար:

ԿՏԱԿ-ի և ԼՂՀ կրթության, գիտության և սպորտի նախարարության համագործակցության շրջանակում 2014 թվականից ՇԻՀԿ-ը դասընթացներ և վերապատրաստումներ է կազմակերպում ԼՂՀ-ում: 2014թ. 22 համայնքներում կազմակերպված դասընթացներին մասնակցել են 235 աշակերտ և 389 ուսուցիչ, 2015թ.՝ 447 աշակերտ և 338 ուսուցիչ, իսկ 2016թ. ինն ամիսներին՝ 200 աշակերտ, 157 ուսուցիչ: ԿՏԱԿ-ը 2012 թվականին ստեղծել է ԼՂՀ կրթության, գիտության և սպորտի նախարարության կայքը, Ստեփանակերտ քաղաքի դպրոցներում իրականացրել է ներքին համակարգչային ցանցերի նախագծման աշխատանքները, յուրաքանչյուր տարի ապահովում է դպրոցների համակարգչային կենտրոնների ծրագրային թարմացումը, 2015-ից սկսած կազմակերպում է ԼՂՀ հանրակրթական ուսումնական հաստատությունների վիճակագրության վարման, հիմնապաշարի ստեղծման, մշակման, սխալների շտկման և ամփոփման աշխատանքները։ Անցկացնում է սեմինար-վերապատրաստումներ Արցախի բոլոր շրջանների կրթության պատասխանատուների և Ստեփանակերտի դպրոցների տնօրենների համար՝ հանրակրթության վիճակագրության հավաքագրման մեթոդաբանության ներկայացման նպատակով:

 

 ՀՀ կրթության և գիտության նախարարություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31