Լրահոս
Օրվա լրահոսը

«Իսկանդերը կիրառելու համար ՌԴ թույլտվության կարիք չկա». Գնդապետ Գաբրիելյան

Հոկտեմբեր 21,2016 15:25

Պատերազմական գործողությունների ժամանակ «Իսկանդեր» կիրառելու կամ չկիրառելու թույլտվություն ՌԴ-ից խնդրելու հարկ չկա:

Կիրառե՞լ, թե՞ չկիրառել, այդ հարցը որոշում է Հայաստանի կառավարությունը: Այսօր «Արմենպրես» ակումբում վստահեցրեց ՀՀ ԶՈՒ սպառազինության վարչության զրահատանկային ծառայության շահագործման եւ պլանավորման բաժնի պետ, գնդապետ Զորայր Գաբրիելյանը:

Ըստ նրա, «Իսկանդերը» 280 եւ ավելի կմ հեռավորության վրա ճշգրիտ հարված է հասցնում, մարտական մասի քաշը կես տոննա է. «Դե պատկերացրեք՝ ինչ ավերածություններ է առաջացնում»:

Ինչ հնարավորություններ ունեն «Սմերչ» եւ «Իսկանդեր» համակարգերը հարցին, պարոն Գաբրիելյանն ասաց՝ համակարգերի ձեռքբերումից առաջ արդեն պատրաստել են անձնակազմին. «Կիրառման համար ոչ մի բարդություն չունենք: Մենք ապրիլյան գործողությունների ժամանակ ստորաբաժանումը բերել էինք մարտական պատրաստականության ցանկացած պահին, կառավարության որոշման դեպքում հրթիռային հարվածները կհասցվեին»:

Նրա խոսքով, պատերազմի դաշտում մարտական գործողությունների ընթացքում սովորաբար լուսաբանվում են ավելի լարված մարտական գործողությունները, բայց սովորաբար կադրից դուրս է մնում այն մարդկանց աշխատանքը, որոնք ապահովել են տանկային ստորաբաժանումների հաջող գործողությունները. «Այդ ստորաբաժանումներից է զրահատանկային ծառայությունը, որը զբաղվում է տանկատեխնիկական ապահովմամբ, վնասված տեխնիկայի՝ մարտի դաշտից դուրսբերմամբ եւ այլ խնդիրներով»:

ՀՀ ԶՈՒ Հրթիռային զորքերի եւ հրետանու վարչության շտաբի պետի տեղակալ, գնդապետ Արտավազդ Յաղմուրյանի խոսքով, 92-94 թթ. մարտի դաշտում դժվարին ճանապարհ անցնելով՝ կարողացել են ստեղծել հրետանային մարտկոցներ, դիվիզիոններ, գնդեր, բրիգադներ. «Չեմ հիշում որեւէ մի գործողություն, որը չի աջակցվել հրետանիով: Այս տարիներին մեզ հաջողվեց պահպանել հրետանին, որպես պատերազմի աստված»:

Նրա խոսքով, ապրիլյան դեպքերի ժամանակ հակառակորդը, կիրառելով հրետանային ստորաբաժանումները, փորձեց ճնշել, բայց հակառակ գործողությունների ժամանակ ստիպված եղան իրենց հրետանային ստորաբաժանումները բնակավայրերին մոտ տեղակայել՝ հիվանդանոցներին, դպրոցներին մոտ՝ ստիպելով մեր հրետանավորներին զերծ մնալ կրակային խոցման մասշտաբային ցուցանիշներից, բայց կարողացանք թեթեւ կրակով լռեցնել հակառակորդին:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31