Թուրքիայի պաշտպանության նախարար Ֆիքրի Իշիքը բանակցություններ է վարել Պենտագոնի ղեկավար Էշթոն Քարթերի հետ, որն այցով գտնվում է Անկարայում: Այս մասին հայտնում է «Անադոլուն»:
Կողմերը քննարկել են տարածաշրջանային անվտանգության մի շարք հարցեր: Հանդիպումը փակ է եղել մամուլի լուսաբանման համար:
Նախատեսվում է, որ Քարթերն այսօր կհանդիպի նաև Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի և վարչապետ Բինալի Յըլդըրըմի հետ:
Այցի նախօրեին Պենտագոնի ղեկավարը հայտարարել էր, որ Թուրքիան Վաշինգտոնի ակտիվ գործընկերն է և «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դեմ կոալիցիայի մի մասը:
Կարդացեք նաև
Պատրաստեց Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ