Էրեբունի եւ Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանում շարունակվում էր Սարի թաղում ոստիկանների հետ բախումների ընթացքում կալանավորված անձանց գործի քննությունը:
Ինչպես արդեն տեղեկացրել ենք, գործով ամբաստանյալ Էդուարդ Զեյթունյանի պաշտպան Լիպարիտ Սիմոնյանը դատարանին ինքնաբացարկի միջնորդություն էր ներկայացրել:
Դատարանը, վերադառնալով խորհրդակցական սենյակից, հայտարարեց, որ որոշել է մերժել միջնորդությունը: Դատարանը հավելեց, որ ցանկանում էր դատական նիստի նախապատրաստական մասն անցկացնել առանց Անդրանիկ Քոսեյանի պաշտպանի, սակայն քանի որ պաշտպանները դեմ են, դատական նիստը հետաձգվում է:
Լիպարիտ Սիմոնյանն ասաց, որ ոչ թե պաշտպաններն են դեմ, այլ քրեական դատավարության օրենսգրքի պահանջն է դա: Դատական նիստը հետաձգվեց: Հաջորդ նիստը տեղի կունենա նոյեմբերի 8-ին:
Կարդացեք նաև
Ամի ՉԻՉԱԿՅԱՆ