ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանն ԱԺ-ում կառավարության ծրագրի մասին խմբակցության տեսակետը ներկայացնելիս զարմացած էր այն պատգամավորների վրա, որոնք դեմ արտահայտվեցին. «Ինչի՞ն եք դեմ, անձերի՞ն, թե՞ ծրագրին, մենք ծրագիր ենք քննարկում, անձեր չենք քննարկում»:
Նա հիշեց Նիկոլ Փաշինյանի ելույթը եւ նրան խորհուրդ տվեց. «Տարիներ շարունակ պարոն Փաշինյանը մեր իշխանական անհատական կերպարներին քննադատելով՝ կերտում էր անհատական իր ընդդիմադիրի կերպարը: Եթե դա չլիներ Նիկոլ Փաշինյանը, լիներ մեկ ուրիշը, կմտածեի, որ նրա ինտելեկտուալ ունակությունները՝ բագաժն աղքատիկ է: Բայց քանի որ լավ եմ ճանաչում, գիտեմ նրա ինտելեկտուալ ունակություններն ու հնարավորությունները, ես կարող եմ ասել, որ սա ճիշտ ճանապարհը չէ: Մեկ-երկու տարի առաջ դա էլի կարող էր նայվեր: Բայց դուք արդեն լուրջ քաղաքական ուժի լիդեր եք, ղեկավար եք: Նիկոլ ջան, որպես ավագ ընկերոջ, խորհուրդ եմ տալիս, փոխիր խաղի կանոնները: Արդեն 4-5 տարի մարդիկ հոգնել են՝ նույն խոսքերը»:
Վահրամ Բաղդասարյանն արձագանքեց նաեւ իշխանական շարքերը մատնացույց անողներին. «Խնդրում եմ, երբ նշում եք՝ այս շարքում նստածները՝ այսօր դուք այս շարքում եք, վաղը այն շարքում եք լինելու: Քաղաքական զարգացումներ են գնում, պետք չի տարբերակումներ: Խոսում եք օլիգարխների մասին, մատով ցույց եք տալիս, պետք չի ցույց տաք, դա մեր բոլորիս ընդհանուր խնդիրն ու պրոբլեմն է: Նման վարվելակերպով՝ մատով շարքերը ցույց տալով՝ որեւէ մեկն ապագայում իր տեղը չգիտի»:
Նա հիշեցրեց, որ Տիգրան Սարգսյանի կառավարչության ժամանակ որեւէ պատգամավորի առաջարկ չէր ընդունվել, ինչն առաջացրել էր պատգամավորների դժգոհությունը: Հովիկ Աբրահամյանի կառավարությունը ներդաշնակությունը պահպանել է. «Դուք ուզում եք 5 հոգանոց ֆրակցիայով կամ չեղած ֆրակցիայով 70 հոգանոց ֆրակցիայի հետ համեմատվել»:
Կարդացեք նաև
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ