Լրահոս
Օրվա լրահոսը

Կոնկրետ պատասխաններից զգացվում էր, որ ամեն ինչ շարունակվելու է մոտավորապես առաջվա նման. «Չորրորդ իշխանություն»

Հոկտեմբեր 21,2016 13:05

Կարեն Կարապետյանի որոշ պատասխաններից կարելի էր մոտավոր պատկերացում կազմել, թե ինչ է մտադիր անել նոր կառավարությունը։ Թեեւ ծրագրի գլխավոր «սյուժետային գիծն» այն էր, որ «այսպես շարունակել այլեւս չի կարելի» (այն, ինչ տարիներ շարունակ պնդում են ընդդիմադիր ուժերն ու հասարակությունը), այնուհանդերձ կոնկրետ պատասխաններից զգացվում էր, որ ճիշտ հակառակը՝ ամեն ինչ շարունակվելու է մոտավորապես առաջվա նման։

Ինչ ասես արժե հենց թեկուզ միայն այն, թե ինչպես է նոր կառավարությունը պայքարելու մենաշնորհների դեմ։ Պարզվում է՝ «խաղի կանոնները լինելու են բոլորի համար նույն կերպ»։ Հետաքրքիր է, վարչապետը տեղյա՞կ է, որ օրենքով՝ խաղի կանոնները շատ վաղուց են «բոլորի համար նույն կերպ», իսկ իր ասածի իմաստն ընդամենը այն է, որ «կարեւորը՝ փաստաթղթերով ամեն ինչ կարգին լինի»։

Կամ ի՞նչ է նշանակում «օֆշորները միշտ չէ, որ վատ բան են, նայած՝ թե ինչ օֆշոր»։ Կամ՝ «պաշտոն եմ տալիս նրանց, ում վստահում եմ»։ Իսկ ինչ է, նախկին վարչապետները պաշտոններ էին տալիս նրանց, ում չէի՞ն վստահում։

Բայց վերադառնանք բուն ծրագրին։ Թղթի վրա՝ դա պետության բնականոն զարգացման ծրագիր է (Ինչպես մինչեւ հիմա տարբեր կառավարությունների ներկայացրած բոլոր ծրագրերը), իսկ գործնականում՝ ծրագիր է այն մասին, թե ինչպես «յոլա գնալ», որ հանկարծ սոցիալական պայթյուն տեղի չունենա եւ չքշի-տանի այս իշխանություններին։ Այլ կերպ ասած՝ ծրագրի հիմքում ոչ թե պետության ու հասարակության, այլ օրվա իշխանությունների շահն է։ Եվ բնականաբար՝ կյանքի են կոչվելու ներկայացված ծրագրի միայն այն կետերը, որոնք ծառայում են գործող իշխանությունների շահերին, իսկ մյուս կետերը մնալու են թղթի վրա։ Այնպես, ինչպես մինչեւ հիմա ներկայացված ծրագրերի գեղեցիկ ձեւակերպումներն են մնացել։

Մարկ ՆՇԱՆՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Չորրորդ իշխանություն» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31