Լրահոս
Օրվա լրահոսը

Դավիթ Ամալյան. Եկեք այսօրվա ավազակախմբերին մատների արանքով նայենք. «Ժողովուրդ»

Հոկտեմբեր 21,2016 12:59

«Ժողովուրդ»-ը հայ երգարվեստի ներկայիս վիճակի, հիասթափված արտիստների եւ հոգնած հանդիսատեսի, ինչպես նաեւ քաղաքական դաշտում առկա խնդիրների մասին զրուցել է երգիչ, երգահան Դավիթ Ամալյանի հետ։

– Ձեր կոլեգաներից շատերը լքել են Հայաստանը։ Մենք ունենք հիասթափված արտիստների եւ հոգնած, նոսրացած հանդիսատեսի մի ստվար զանգված։ Ի՞նչ անել։

– Շատ կապված եմ իմ այն ընկերների հետ, որոնք արտերկրում են, որեւէ մեկին չեմ մեղադրում Հայաստանից գնալու համար, բայց չեմ էլ կարող արդարացնել նրանց։ Գիտեմ, որ մեզ մոտ մարդկանց սոցիալական վիճակը վատ է, շատ անարդարություններ կան, առկա է պատերազմի վտանգ, բայց այդ խնդիրները թողնել-գնալն ավելի վատ է։

Ի դեպ, մի փոքր անկեղծանալով՝ ասեմ, որ իմ ընկերներից որ մեկը գնացել է Հայաստանից, ինձնից ավելի լավ սոցիալական պայմաններում է ապրելիս եղել։

Ինչ վերաբերում է հանդիսատեսին, ապա վերջինիս շրջանում անհրաժեշտ է փնտրել որակ, մենք չենք կարող լսարանի անդամների քանակով տվյալ երգչի ներկայացրած արվեստի մասին դատողություններ անել։ Այլապես տեսեք, թե այսօր ովքեր եւ ինչ հաճախականությամբ են կարողանում լցնել մարզահամերգային համալիրի դահլիճը։

– Մեր քաղաքական դաշտում ինչ-որ չափով Ձեզ հոգեհարազատ ուժեր, գործիչներ տեսնո՞ւմ եք։

– Ես կուզենայի այդ դաշտում տեսնել մի տղայի, որը բարոյական արժեքներ կքարոզեր, ոչ թե արհեստածին կերպով ագրեսիվ վարք կցուցաբերեր։ Չնայած, ես հույս ունեմ, որ քաղաքական դաշտը ինչ-որ ժամանակ անց պարապուրդի կմատնվի, եւ գուցե բարոյականությունը մտնի այնտեղ։ Իմ ընկերներից մեկը վերջերս ասաց. «Հիշեք, թե ԱՍՆ-ում ժամանակին ինչ ավազակախմբեր էին ղեկավարում, իսկ այսօր այն ամենաօրինավոր պետությունն է»։ Եկեք, այսօրվա ավազակախմբերին մատների արանքով նայենք ու մտածենք, որ նրանք փոքրիկ քաղքենիներ են, որոնք վերանալու են։

Աննա ԲԱԲԱՋԱՆՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31