Լրահոս
Օրվա լրահոսը

Վիգեն Հակոբյան. «ՀՀԿ-ում էլ պիտի կադրային կտրուկ փոփոխություններ լինեն». «Իրատես»

Հոկտեմբեր 21,2016 12:54

«Իրատեսի» հյուրն է քաղաքական վերլուծաբան Վիգեն Հակոբյանը

– Եթե Կարեն Կարապետյանը պաշտոնավարելու է մինչև 2018, անխուսափելի չի՞ դառնում քաղաքականություն մտնելը։ Խորհրդարանական ընտրություններից մինչև 2018-ը դառնում է ամենաբարդ շրջանը՝ նայած Սերժ Սարգսյանը ի՞նչ է որոշել, նա կարող է վարչապետին օգնել կամ խանգարել։ Այդպես չէ՞։

– Կարծում եմ՝ այդ հարցի պատասխանը ոչ ոք չունի, նաև Սերժ Սարգսյանը։ Նա փուլ առ փուլ է որոշելու իր անելիքը։ Առաջին փուլի արդյունքները կախված կլինեն խորհրդարանական ընտրություններից և կառավարության արդյունքներից։ Եթե կառավարությունը հաջողության հասնի, գործող նախագահին ձեռնտու է վարչապետի հետ տանդեմը, 2018-ից հետո կախված այս ժամանակվա արդյունքներից ու աշխարհաքաղաքական զարգացումներից՝ կկայացվի հաջորդ որոշումը։

– Հնարավո՞ր է, որ Մոսկվան խաղը դնի Կարեն Կարապետյանի վրա։

– Հնարավոր է, բայց հնարավոր է, որ այդ որոշումը կայացվի երկրի ներսում՝ ազդեցիկ խմբավորումների միջև։

– Նոյեմբերի 26-ին ՀՀԿ համագումարն է և արդեն հայտարարվել է, որ Կարեն Կարապետյանը նոր ոգի պիտի բերի ՀՀԿ-ին, ի՞նչ է դա նշանակում գործնականում։

– Ես կարծում եմ՝ եթե կառավարությունը հասարակության մեջ որոշակի սպասումներ է առաջացնում ու որոշակի իմիջ ունի, բավականին լուրջ դիսոնանս կա իշխող կուսակցության, որ համարվում է կառավարության քաղաքական պատասխանատուն, ու կառավարության միջև։ Այսօրվա ՀՀԿ-ից հասարակությունն այլևս որևէ սպասում չունի, դա հաստատեցին նաև ՏԻՄ ընտրությունները, ՀՀԿ-ն նույնիսկ խուսափում էր ընտրություններում իր անունով հանդես գալ՝ ինչպես Գյումրիում էր, որտեղ «Բալասանյան» դաշինք ստեղծվեց։ Իշխանության գլխավոր խնդիրներից մեկը այդ դիսոնանսը հարթելն է՝ ՀՀԿ-ում էլ պիտի կադրային կտրուկ փոփոխություններ լինեն։ Կառավարության ու ՀՀԿ-ի ռազմավարությունը նույնը պետք է լինի։ ՀՀԿ մամլո խոսնակը պարբերաբար ասում է, որ չեն բացառվում հետաքրքիր, լուրջ փոփոխությունները ՀՀԿ ղեկավար կազմում։ Կապրենք՝ կտեսնենք։

Անահիտ ԱԴԱՄՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Իրատես» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31