ՀՀ սահմանադրական դատարանի և Եվրախորհրդի Վենետիկի Հանձնաժողովի կազմակերպած Երեւանյան միջազգային խորհրդաժողովի ժամանակ Aravot.am-ը ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանին հարցրեց՝ «օրերս սիրիահայերի իրավունքների պաշտպանության խնդրով դիմել էիք Ձեր միջազգային գործընկերներին: Ի՞նչ արդյունքներ կան»:
Արման Թաթոյանը հայտնեց, որ հարցը քննարկել է Հայաստանում ՄԱԿ-ի Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի հայաստանյան գրասենյակի ներկայացուցիչ Քրիստոֆ Բիերվիրթի հետ: «Նա պատրաստակամություն հայտնեց աջակցելու Հայաստանում հաստատված սիրիահայերին: Ծրագրեր են իրականացվելու, արդեն քննարկել ենք աջակցելու ուղղությունները: Խոսքը ոչ թե մեկանգամյա օգնության մասին է, այլ հիմնարար ծրագրերի»:
Արման Թաթոյանը տեղեկացրեց, որ առաջիկայում մեկնելու է Վրաստան եւ սիրիահայերի հարցը ներկայացնելու ՄԱԿ-ի տարածաշրջանային ներկայացուցչին. «Առաջիկայում ծրագրված է իմ այցը Ժնեւ, որտեղ եւս վերադաս մարմինների հետ խնդիրը կքննարկեմ»:
Ըստ Արման Թաթոյանի՝ բացառված չէ, որ կշոշափվի նաեւ սիրիական հակամարտության գոտում գտնվող սիրիահայերի իրավունքների հարցը:
Կարդացեք նաև
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ