«Արծրուն Հովհաննիսյանն ասում է, թե «Սիփան» ձեռնարկության հետ Մովսես Հակոբյանը կապ չունի։ (Խոսքը ՀՀ զինված ուժերի Գլխավոր շտաբի պետ Մովսես Հակոբյանի մասին է-խմբ.)։ Եթե «Սիփան» ընկերության տնօրենը Մովսես Հակոբյանի եղբայրն է, և Մովսես Հակոբյանը միշտ հսկում է այդ ձեռնարկության գործունեությունը, հիմա նա կապ ունի, թե՞ ոչ։ Այդ ձեռնարկությունը զբաղվում է հացաթխմամբ՝ մի «գարաժի» մեջ։ Ես վստահեցնում եմ՝ ոչ մի օրենք ու սանիտարահիգիենիկ նորմեր պահպանված չեն, բայց դե տարբեր զորամասերի հացն է սպասարկում։ ՊՆ խոսնակը ստում է, թե ո՞վ է նրան հանձնարարել այդպես անել՝ չեմ կարող ասել»,-«ՉԻ»-ի հետ զրույցում հայտարարեց Արցախյան պատերազմի վետերան, նախկին զինվորական Վահան Բադասյանը։
Վահան Բադասյանը «Սիփան» ձեռնարկության մասին այլ բաներ էլ ասաց՝ հավելելով, որ եթե ինքը զրպարտում է, ապա թող դիմեն իրավապահ մարմիններին կամ էլ թող իրենով զբաղվեն իրավապահները։
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Չորրորդ իշխանություն» թերթի այսօրվա համարում