Լրահոս
Օրվա լրահոսը

Սարի թաղի գործով դատարանին ինքնաբացարկ են ներկայացրել

Հոկտեմբեր 21,2016 12:43

Էրեբունի եւ Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանում շարունակվում է Սարի թաղի գործի քննությունը: Գործով մեղադրյալներն են Անդրանիկ Քոսեյանը, Էդուարդ Զեյթունյանը, Հրայր Իսախանյանը, Հարություն Թորոսյանը:

Դատական նիստին չէր ներկայացել Անդրանիկ Քոսեյանի պաշտպանը, որը դիմում էր ներկայացրել, որ գտնվում է արձակուրդում եւ խնդրել էր դատարանին՝ դատական նիստը նշանակել իր արձակուրդից հետո: Դատարանը լսելով կողմերի կարծիքը, որոշեց շարունակել նախապատրաստական մասը: Սակայն փաստաբան Լիպարիտ Սիմոնյանը նկատեց, որ որոշումը կայացնելիս դատարանը հաշվի էր առել կողմերի կարծիքը, սակայն հենց Անդրանիկ Քոսեյանի կարծիքը այդ հարցի վերաբերյալ չէր լսել: Այդ հիմքով նա դատարանին ինքնաբացարկի միջնորդություն ներկայացրեց: Դատարանը հեռացավ խորհրդակցական սենյակ:

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31