Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Ինչու են լռում պաշտոնական Երեւանը եւ ի հեճուկս բոլորի՝ վերանշանակված ԱԳ նախարարը. «Ժողովուրդ»

Հոկտեմբեր 21,2016 12:40

Հայաստանի իշխանական եւ դիվանագիտական շրջանակները դեռ չէին հասցրել պատշաճ կերպով արձագանքել ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի՝ հոկտեմբերի 14-ին Երեւանում արած հայտարարությանն այն մասին, որ Թուրքիան կարող է դրական դերակատարություն ունենալ ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում, երեկ պաշտոնական Կրեմլի այս տեսակետը երկրորդեց, ավելի ճիշտ՝ անցած երեք ամիսների ընթացում արդեն երրորդեց այդ երկրի ԱԳ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։ «ԵԱՀԿ Մինսկի խմբի ձեւաչափում փոփոխությունների շուրջ քննարկումներ չեն ընթանում, սակայն Մոսկվան միայն կողջունի, եթե ԵԱՀԿ Մինսկի խմբի անդամ երկրները, այդ թվում եւ Թուրքիան, կառուցողական դերակատարում ունենան՝ ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում»,- ասել է նա՝ հավելելով, թե «Մինսկի խմբի բոլոր անդամների ուղղակի պարտականությունն է ներդրում ունենալ ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում»:

…Պատերազմի կոչ անող երկրից Կրեմլում ակնկալում են «դրական դերակատարություն» եւ «կառուցողական առաջարկներ»։ Թե ինչով է դա պայմանավորված, թերեւս դժվար չէ հասկանալ, միջազգային մեկուսացման էլ ավելի մեծացող վտանգի առջեւ Ռուսաստանը պատրաստ է ցանկացած գնով սիրաշահել Թուրքիային՝ վերջինիս ծառայեցնելով սեփական աշխարհաքաղաքական շահերին։

Սակայն այստեղ հարց է ծագում, իսկ ուր են մնում Հայաստանի շահերը, եւ ով պետք է դրանց տեր կանգնի։ Ինչու են լռում պաշտոնական Երեւանը եւ ի հեճուկս բոլորի՝ վերանշանակված ԱԳ նախարարը։ Լավ, եթե Լավրովն արդեն իսկ խոսում է Ղարաբաղյան հակամարտության կարգավորման եւ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման՝ միմյանցով պայմանավորված լինելու մասին եւ այդպիսով ըստ էության, այլեւս չեղյալ հայտարարում «հարաբերությունների հաստատում՝ առանց նախապայմանների» սկզբունքը, միթե Հայաստանը չպետք է հանդես գա «որեւէ» հայտարարությամբ։ Ի վերջո, նման գերկրավորականությունը ոչ միայն վտանգավոր է, այլ պարզապես ամոթ է:

 

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31