Լրահոս
Օրվա լրահոսը

Հերմինե Նաղդալյանը Կարեն Կարապետյանին առաջարկում է գոնե 10 %-ով բարձրացնել պետական ծառայողի աշխատավարձը (Տեսանյութ)

Հոկտեմբեր 21,2016 12:04

ԱԺ-ում Կառավարության ծրագրի քննարկման ժամանակ ԱԺ փոխխոսնակ Հերմինե Նաղդալյանն այսպիսի առաջարկ արեց վարչապետ Կարեն Կարապետյանին. «Դուք ասել եք, որ կրճատումների փուլից հետո աշխատանքի վարձատրության համակարգում փոփոխություններ, այսինքն՝ աշխատավարձի բարձրացումներ չեն լինելու, չեն նախատեսվում: Հաշվի առնելով այս ծրագրի համար անհրաժեշտ մեծ ծավալի աշխատանքը եւ բարձրորակ աշխատանքը՝ ճիշտ կլինի, իմ կարծիքով, այս կրճատումների հաշվին, կրճատումներից հետո գոնե մի 10 տոկոսի չափով բարձրացնել պետական համակարգում ծառայողների աշխատավարձերը, որպեսզի ապագայի նկատմամբ լինի լավատեսություն»:

Հերմինե Նաղդալյանը հայտարարեց, որ ՀՀԿ-ն ստանձնել է Կարեն Կարապետյանի կառավարության ծրագրի պատասխանատվությունը: Նա ասաց, որ մամուլում ոչ ՀՀԿ-ական նախարարների հարցն է քննարկվում, եւ այն հարցադրումը, թե անկուսակցական կառավարության համար ինչո՞ւ ՀՀԿ-ն պիտի պատասխանատվություն ստանձնի, ըստ տիկին Նաղդալյանի, հնարովի է. ՀՀԿ-ն է պատասխանատվություն կրում իբրեւ ընտրություններում հաղթած եւ իշխանություն ձեւավորած կուսակցություն»:

Նա հիշեցրեց, որ Սերժ Սարգսյանը նախագահն է նաեւ նրանց, ովքեր նրան ձայն չեն տվել, եւ ՀՀԿ-ն էլ կրում է կառավարության պատասխանատվությունը, կենսականորեն շահագրգիռ է ու սրտացավ այս կառավարության հաջողության եւ մեր երկրի ապագա զարգացման համար:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31