«Նման գործելաոճով Ադրբեջանը մեկ անգամ եւս ցույց է տալիս, որ ինքը արհամարհում եւ մերժում է Վիեննայում եւ Սանկտ- Պետերբուրգում ձեռք բերված պայմանավորվածությունները: Ադրբեջանը վերահաստատում է, որ բանակցային գործընթացում խճճվել է եւ մտել է փակուղի, միգուցե նաեւ ձախողվել է»,-խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովն`անդրադառնալով ղարաբաղաադրբեջանական շփման գծում գիշերը Ադրբեջանի կողմից իրականացրած դիվերսիոն գործողությունների փորձին:
Էդուարդ Շարմազանովը կարծում է, որ միջազգային հանրությունը պետք է խստագույն դատապարտի Ադրբեջանի հանցագործ գործելաոճը:
Aravot.am-ի հարցին` պատերազմական գործողությունների վերսկսման հավանականությունը մեծանո՞ւմ է, քանզի բանակցային գործընթացը փակուղի է մտել, Էդուարդ Շարմազանովը պատասխանեց. «Լայնամասշտաբ պատերազմ ես ուղղակի բացառում եմ: Լայնամասշտաբ պատերազմ միգուցե տեսականորեն կլինի, բայց գործնականում չի լինի»: Նա չի բացառում, որ դիվերսիոն ներթափանցման փորձը դարձյալ կրկնվեն:
Կարդացեք նաև
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ