Լրահոս
Օրվա լրահոսը

Ո՞ր դեպքում Գագիկ Հարությունյանը Կառավարության ծրագրից ակնկալիքներ կունենա (Տեսանյութ)

Հոկտեմբեր 21,2016 11:29
Gagik Harutyanyan

«Նոր կառավարության ծրագիրն առաջադրված մոտեցումների տեսանկյունից հուսադրող է»,-կարծում է Սահմանադրական Դատարանի նախագահ Գագիկ Հարությունյանը:

«Կառավարության ծրագիրը սկսվում է նրանից, որ մարդուն դիտում ենք որպես բարձրագույն արժեք, իսկ նրա իրավունքների պաշտպանությունը, երաշխավորումը եւ ապահովումը համարում ենք կարեւորագույն խնդիր»,-այսօր ՀՀ սահմանադրական դատարանի և Եվրախորհրդի Վենետիկի Հանձնաժողովի կազմակերպած Երեւանյան միջազգային խորհրդաժողովի ժամանակ լրագրողների հետ զրույցում ասաց նա:

Ըստ նրա՝ այդ կերպ փոխվում է Կառավարության ծրագրի փիլիսոփայությունը. «Այդ փիլիսոփայությունն ինչպե՞ս է իրացվելու եւ երաշխավորվելու: Սա կարեւորագույն խնդիր է: Եթե նոր Կառավարությունն առաջնորդվելու է սահմանադրական հիմնարար սկզբունքներով, որոնք փորձեցինք ամրագրել Սահմանադրության մեջ, դրանց իրացման պարագայում դրական արդյունքներ կակնկալվեն»:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31