ԲՀԿ-ական Լյովա Խաչատրյանը հարցին, թե ինչով է տարբերվում այս ծրագիրը նախորդ կառավարության ներկայացրածից, ասաց հետեւյալը. «Չգիտեմ, գուցե նրանով, որ նախորդ կառավարության ժամանակ Հյուսիս-հարավ ճանապարհը սարքում էին չինացիները, նախորդի ժամանակ իսպանացիք էին, այս կառավարության ժամանակ, հավանաբար, կլինեն ռուսները։ Սրանով հաստատ կտարբերվի, բայց թե ինչով են նման, չեմ կարող ասել»։
Խաչատրյանի խոսքով, ոչ մի բան կառավարության ծրագրում հստակ չի ասվում. «Ոչ մի կառավարություն, ոչ մի վարչապետ երբեք չի բերում մի ծրագիր, որտեղ ասվում է՝ քո հերը, քո մերը… միշտ ասվում են լավ-լավ բաներ, որքանով դա կլինի արդյունավետ, ու դա կզգա յուրաքանչյուր քաղաքացի, ցույց կտա ժամանակը»։
Ոչ ստանդարտ լուծումների մասին է խոսվում, սթափ գնահատականներ են տրվում։ «Առաջվա աղջիկը չեմ ու սիրտ չունեմ, այդ ամեն ինչը լսել ենք, հիմա կտեսնենք, երբ արդյունքները կլինեն, նոր կտանք գնահատական։ Նպատակաուղղված է, սա է, նա է. այս բառերը ոչինչ չեն ասում ժողովրդին»։
Լյովա Խաչատրյանը, այդուհանդերձ, նոր կառավարության դրական մի հատկանիշ նշեց. «Նայում ես կառավարության շարքերին, բացահայտ օդիոզ դեմքեր չես տեսնում, բայց դա լավ է, թե վատ, ժամանակը ցույց կտա»:
Կարդացեք նաև
Լուսինե ՇԱՀՎԵՐԴՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում