Լրահոս
Օրվա լրահոսը

Ում է պետք բացատրել ազգ-բանակ կոնցեպտը. «Ժամանակ»

Հոկտեմբեր 21,2016 10:54

Պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը նախօրեին խորհրդարանում կառավարության ծրագրի ներկայացման ժամանակ ունեցած իր ելույթում պարզաբանել է, թե ինչ է նշանակում ազգ-բանակ կոնցեպտը, որ նա ներկայացրել էր նախարար նշանակվելուց հետո ԱԺ կառավարություն հարց ու պատասխանի ժամանակ: Վիգեն Սարգսյանը մանրամասնել է, որ դա նշանակում է, որ յուրաքանչյուր քաղաքացի պետք է գիտակցի, որ գործ ունի, առնչվում է պետության պաշտպանության հետ, ներգրավված է պետության պաշտպանության գործին:

Դժվար է ասել, թե Սարգսյանի այս և այլ բացատրությունները որքանով են համոզիչ և հասկանալի հասարակության համար այն համատեքստում, թե ինչ է ուզում ի վերջո ասել նոր նախարարը կամ այն իշխանությունը, որ ներկայացնում է նա: Մյուս կողմից, ազգ-բանակ կոնցեպտը երևի թե հնարավոր չէ տեսական իմաստով հանրությանը ներկայացնել ամբողջապես, հանգամանալից և այնպես, որ լինի բոլորի համար ըմբռնելի, ընկալելի և առավել ևս ընդունելի: Ազգ-բանակը կոնցեպտ է, որը երևի թե պետք էլ չէ հասկանալ, և ընդհանրապես երևի թե առանձնապես պետք էլ չէ հռչակել, դրան պետք է հասնել: Ազգ-բանակ կոնցեպտով Հայաստանը պետք է ապրի ու կառավարվի, և այստեղ հռչակումների կարիք չկա, որովհետև ըստ էության այդ կոնցեպտից դուրս է իշխանությունը, ոչ թե հասարակությունը:

Հետևաբար իշխանությունն ինքն իրեն պետք է այդ կոնցեպտը ներկայացնի, հուշի, բացատրի: Հասարակությունն այդ կոնցեպտի կարիքը չունի, հասարակությունը բնազդով և էությամբ ապրում է այդ կոնցեպտով, ինչպես որ ցույց տվեց ապրիլյան պատերազմը:

Այդ պատերազմը ակնառու դարձրեց, որ Հայաստանի հասարակությունը պատրաստ է պետության պաշտպանությանը, այսինքն՝ չնայած ապրում է աղքատության, իրավական կամայականությունների պայմաններում, ապրում է գողացված իշխանության պայմաններում, բայց ներքուստ ապրում է ազգ-բանակ կոնցեպտով, և հենց այդ էր, որ պահեց պետությունն ապրիլին:

 

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժամանակ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31