Արմեն Ամիրյանի՝ մշակույթի նախարար նշանակվելուց հետո Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի անդամի պաշտոնը թափուր է մնացել, եւ այն զբաղեցնելու համար հոկտեմբերի 8-ին նոր մրցույթ է հայտարարվել։
Մեր տեղեկություններով, այս անգամ մրցույթի մասնակիցները սովորականից շատ են լինելու, ինչը նշանակում է, որ փոփոխությունների այս շրջանում արդարության արթնացած սպասումներ կան։ Հավակնորդների թվում է մեր գործընկեր Արայիկ Մանուկյանը։
Նա իր ճանապարհն սկսել է «Երեկոյան Երեւան», «Հայաստանի Հանրապետություն» թերթերում, այնուհետեւ դարձել է «հեռուստատեսության» մարդ, Հայաստանի հեռուստատեսության եւ ռադիոյի պետական կոմիտեի կոլեգիայի անդամ է եղել, ղեկավարել է «Լրաբեր» ծրագիրը, իսկ վերջին տարիներին Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանի խորհրդականն է, ֆուտբոլային երկու թերթեր է հիմնադրել եւ «Էյ Էմ մեդիա» ինտերնետային հեռուստատեսությունը, հաղորդումների հեղինակ է։
Մրցույթին մասնակցելու հայտ է լրացրել նաեւ հայտնի սցենարիստ, Հայաստանի պետական մանկավարժական համալսարանի հեռուստառադիոլրագրության ամբիոնի վարիչ Լեւոն Գալստյանը։ Նա երկար տարիներ համագործակցել է Հ1-ի հետ, զբաղեցրել Հանրային հեռուստաընկերության գլխավոր խմբագրի, նաեւ գործադիր տնօրենի պաշտոնները, եղել է «Երեւան» ստուդիայի ղեկավար, ավելի վաղ՝ կրթության եւ գիտության փոխնախարար, Լեզվի պետական տեսչության պետ:
Կարդացեք նաև
Անի ԱՌԱՔԵԼՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում