Մարզադպրոց է հաճախում 290 երեխա
Իջեւանի քաղաքային մարզադպրոցի տնօրեն Գառնիկ Շահնազարյանն ասաց,որ մարզական այդ կրթօջախի նորոգումը կատարվել է համայնքապետարանի միջոցներով: Աշխատանքները սկսվել են 2016թ. օգոստոսին: Փոխվել են հանդերձարանների, զուգարանների եւ բաղնիքի դռները,տեղադրվել է ընդհանուր թվով 5 դուռ: Նախկինում մարզադպրոցի բաղնիքը չէր աշխատում, գազով սնուցվող համակարգ է տեղադրվել, այժմ պատանի մարզիկները պարապմունքներից հետո լոգանք են ընդունում: Մարզադահլիճի, մարզադպրոցի միջանցքների, երկրորդ հարկի պատերը կոսմետիկ նորոգվել եւ ներկվել են:
Գ. Շահնազարյանը հայտնեց, որ մարզադահլիճում կայանում են հանրապետական եւ միջազգային մրցումներ, դահլիճը 12 տարի չէր նորոգվել, դրա անհրաժեշտությունը զգացվում էր:
Նա ասաց, որ նորոգված մարզադպրոցը կոգեւորի, նոր հաջողությունների կմղի պատանի մարզիկներին: Մարզադպրոցում գործում է 6 մարզաձեւի՝ ազատ ոճի ըմբշամարտի, սամբոյի, բազկամարտի, փետրագնդակի, բռնցքամարտի, վոյելբոլի ընդհանուր թվով 23 խումբ՝ 290 սանով: Կան մարզական նվաճումներ, մարզադպրոցի սան, ազատ ոճի ըմբշամարտիկ Վահե Մատինյանը 2014թ. Եվրոպայի պատանիների առաջնությունում դարձել է փոխչեմպիոն:
Կարդացեք նաև
Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ