Լրահոս
Օրվա լրահոսը

Վարչապետի հետ գրկախառնված կինն այսօր բողոքի ցույց էր անում. (Տեսանյութ)

Հոկտեմբեր 20,2016 20:50

Վարչապետ Կարեն Կարապետյանի հետ օրերս գրկախառնված  տարեց կինն այսօր եկել էր կառավարություն: Այս կինը՝ Սվետա Դավթյանը, դստեր՝ Կարինե Ավետիսյանի հետ կառավարության շենքի մոտ բողոքի ցույց էր անում. նա պահանջում է պատասխանատվության ենթարկել, իր խոսքերով ասած՝ բոլոր այն հանցագործներին, որոնք իրեն եւ դստերը հետապնդում ու սպառնում են, նույնիսկ ծեծի են ենթարկել:

Տիկնոջ պատմելով՝ ինչ-որ անձինք փորձում են իրեն եւ դստերը հոգեբուժարան  տանել, ապա տիրանալ նրանց՝ Գավառում գտնվող բնակարանին:

Մայր ու դուստր, ինչպես իրենք են պնդում, իրավապահ մարմինների կողմից հետապնդվում են, ուստի ստիպված Գավառից տեղափոխվել են Երեւան:

Մեր հարցին՝ վարչապետի հետ  այդ գրկախառնությունից հետո իր բողոքը ներկայացրե՞լ է, հանձնարարական եղե՞լ է խնդրի լուծման ուղղությամբ, տիկին Դավթյանը պատասխանեց՝ «Հանձնարարել է մարզպետին, նրան տեսել ենք, ինքը երկար ժամանակ է տեղյակ է մեր խնդրից»:

Բայց տիկին Դավթյանը չի ցանկանում վերադառնալ Գավառ, վստահեցնում է. «Ոստիկանությունը մեզ վախեցնում է»:

Մանրամասները՝ տեսանյութում

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31