Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

Տիգրան Մուկուչյանը նիստին ՏԻՄ ընտրությունների դիտորդների մասնակցության անհրաժեշտություն չտեսավ

Հոկտեմբեր 20,2016 20:08

«Թրանսփարենսի Ինթերնեշնլ», «Իրավունքի Եվրոպա միավորում» եւ «Ասպարեզ» ժուռնալիստների ակումբ հ/կ-ների ներկայացուցիչ փաստաբան Տիգրան Եգորյանը կենտրոնական ընտրական հանձնաժողովին այսօր միջնորդություն էր ներկայացրել՝ խնդրելով հետաձգել իրենց բողոքի քննությունը եւ ժամանակ տրամադրել, որ հասցնեն հանձնաժողովի հաջորդ նիստին ապահովել ՏԻմ ընտրություններին մասնակցած դիտորդներին՝ որպես վկա:

Բողոքաբեր հ/կ-ների ներկայացուցիչները վիճարկում էին ՏԻՄ ընտրությունների վերաբերյալ Ընտրատարածքային ընտրական հանձնաժողովների որոշումները՝ իրենց բողոքների վերաբերյալ:

Հանձնաժողովը քննարկեց միջնորդության նպատակահարմարությունը, առանձին կարծիք հայտնեց հանձնաժողովի անդամներից մեկը՝ ասելով, որ վկաներին հրավիրելու անհրաժեշտություն չի տեսնում:

Հանձնաժողովի նախագահ Տիգրան Մուկուչյանն էլ կարծիք հայտնեց՝ ասելով, թե

Ընտրատարածքային հանձնաժողովների որոշումներն են բողոքարկվում, պետք է նայել, թե ինչքանով են այդ որոշումները եղել իրավաչափ եւ հիմնավոր չհամարեց միջնորդությունը եւ առաջարկեց շարունակել նիստը՝ առանց վկաների մասնակցության:

Ավելի ուշ ԿԸՀ-ն մերժեց այս բողոքը նույնպես:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31