Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը հոկտեմբերի 20-ին ընդունել է Երեւանի պետական համալսարանի մի խումբ դասախոսների եւ ուսանողների:
Ջերմ եւ անմիջական մթնոլորտում արծարծվել են Արցախի պետականաշինությանը, ներքին եւ արտաքին քաղաքականությանը, տարածաշրջանային զարգացումներին վերաբերող մի շարք հարցեր:
Նախագահը գոհունակությամբ նշել է, որ Երեւանի պետական համալսարանի դասախոսների եւ ուսանողների հետ հանդիպումները կրում են պարբերական բնույթ՝ դրանք որակելով հետաքրքիր ու պահանջված:
ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԳԼԽԱՎՈՐ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ
Կարդացեք նաև