Լրահոս
Օրվա լրահոսը

Անդրանիկ Թեւանյանի բողոքը մերժվեց

Հոկտեմբեր 20,2016 19:55

Կենտրոնական ընտրական հանձնաժողովն այսօր արտահերթ նիստում քննեց ընտրատեղամասային ընտրական հանձնաժողովների որոշումների վերաբերյալ ստացված բողոք դիմումները:

ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանի խոսքով, ՏԻՄ ընտրություններից հետո բազմաթիվ Ընտրատեղամասային ընտրական հանձնաժողովների որոշումների վերաբերյալ  ներկայացվել են տարբեր բողոք-դիմումներ:

Կենտրոնական ընտրական հանձնաժողովն առաջինը քննեց ու մերժեց «Համախմբում» կուսակցության ներկայացուցիչ Անդրանիկ Թեւանյանի բողոք դիմումը: Վերջինս Գյումրիի ՏԻՄ ընտրությունների ժամանակ թիվ 34 Ընտրատարածքային ընտրական հանձնաժողովում վստահված անձ  է եղել: Ըստ նրա,  Գյումրում քվեարկությունը կայացվել է օրենքի խախտմամբ: Բողոքաբերը գտնում էր, որ այդ հանձնաժողովում վերաքվեարկություն պետք է լինի: Ըստ նրա, անվավեր են ճանաչվել քվեաթերթիկներ, ինչով խախտվել է քաղաքացու ազատ ընտրելու իրավունքը:

ԿԸՀ-ն միաձայն որոշեց մերժել Թեւանյանի բողոքը՝ հիմնավորելով, թե անվավեր ճանաչված քվեաթերթիկներով  ընտրությունների արդյունքների էական փոփոխություն չէր կարող լինել:

«Չենք ասում՝ 99 անվավեր թերթիկները կարող էին ընտրությունների արդյունքի վրա ազդել, այլ ասում ենք՝ քվեաթերթիկները ոչ ընտրողի մեղքով անվավեր ճանաչելով՝ խախտվել կամ սահմանափակվել է ընտրողի ընտրական իրավունքը»,- բացատրեց Անդրանիկ Թեւանյանը;

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31