Երեկ երեկոյան դանակահարության դեպք է գրանցվել Երեւանի Աջափնյակ համայնքում: Դանակահարվել է Հրազդանի բժշկական կենտրոնի բժիշկներից մեկի՝ Տիգրան Սահակյանի որդին՝ 22-ամյա Լեւոն Սահակյանը: Վերջինս Սեւան քաղաքի բնակիչ է:
Ոստիկանության լրատվականից մեզ հայտնեցին, որ «Արմենիա» բժշկական կենտրոնից երեկ՝ ժամը 23:20-ի սահմաններում, ահազանգ են ստացել, որ կրծքավանդակի ձախ եւ ազդրի աջ հատվածներում կտրած-ծակած վերքերով իրենց մոտ է տեղափոխվել Լեւոն Սահակյանը: Վերջինս բժիշկներին նախ ասել է, որ վայր է ընկել, սակայն հետո, երբ իրավապահները հիվանդանոց են հասել՝ բժիշկներն ասել են, որ նա ի վիճակի չէ բացատրություն տալու:
Քննչական կոմիտեից մեզ հայտնեցին, որ տղան դանակահարվել է Երեւանի Թերլեմեզյան 3 հասցեում, որտեղ տեղակայված է «Պատանի լրագրողների» դպրոցը։
Մեր տեղեկություններով դպրոցում, որտեղ դանակահարվել է 22-ամյա երիտասարդը, աշխատում է նրա նշանածը՝ Սեւանի բնակիչ Անի Ղ.-ն:
Կարդացեք նաև
Մանրամասներին կարող եք ծանոթանալ՝ «armtimes.com»-ի կայքում: