«Իշխանությունները շարունակում են հաշվեհարդարը, և Կարո Եղնուկյանի պայքարը հացադուլի միջոցով ոչինչ չփոխեց»,-«Հայելի» ակումբում լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց «Հիմնադիր խորհրդարանի» անդամ Կարո Եղնուկյանի պաշտպան, փաստաբան Տիգրան Հայրապետյանը:
Հիշեցնենք, որ պարոն Եղնուկյանն անժամկետ հացադուլ էր հայտարարել հոկտեմբերի 7-ից:
Տիգրան Հայրապետյանը տեղեկացրեց, որ Կարո Եղնուկյանը դադարեցրել է հացադուլը նաև առողջական խնդիրների պատճառով. «Նախաինսուլտային և նախաինֆարկտային վիճակից դուրս գալու համար Կարո Եղնուկյանը վերջին մեկ ամսվա ընթացքում դեղեր էր ընդունում, ինչը դադարեցրել էր հացադուլի ընթացքում: Իսկ դա վտանգավոր էր նրա առողջության համար: Դեղերը, որ ընդունում էր, արյան մակարդելիության բարձրացման համար էին, ինչի խաթարումը նրա կյանքին էր սպառնալու»:
Տիգրան Հայրապետյանը նաև տեղեկացրեց, որ առաջիկա օրերի ընթացքում նոր միջնորդություն են ներկայացնելու ՀՀ գլխավոր դատախազին Կարո Եղնուկյանի խափանման միջոցը վերանայելու վերաբերյալ։
Կարդացեք նաև
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ