Լրահոս
Օրվա լրահոսը

Արփինե Հովհաննիսյանը կոչ է անում կառավարության ծրագրում ոչ թե բառեր փնտրել, այլ՝ ոգին տեսնել

Հոկտեմբեր 20,2016 18:20

Արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանն ԱԺ-ում կառավարության ծրագրի քննարկման ժամանակ պատգամավորների ելույթները լսելով՝ դեժավյու էր ապրել: Նրա խոսքերով՝ «Տարբեր կարգավիճակներով երրորդ անգամ կառավարության ծրագիր քննարկելիս նույն հռետորաբանությունը, նույն ելույթները, նույն էմոցիան, նույն էքսպրեսիան, նույն թերահավատությունը: Ոչինչ չի փոխվել»:

Նա անդրադարձավ Թեւան Պողոսյանի խոսքերին, որ կառավարության ծրագրում չի տեսել հանրային շահ. «Ինձ համար անհասկանալի է՝ ինչպես կարելի է չնկատել մարդու իրավունքներ, ժողովրդավարություն, իրավունքի գերակայություն: Ինչպես կարելի է չտեսնել հանրային շահը: Եթե որոնել են հանրային շահ բառակապակցությունը, գուցեեւ չեն տեսել, բայց եթե ուզենային տեսնել հանրային շահի ոգին՝ սա ամբողջ կառավարության ծրագրի մեջ էր»:

Անդրադառնալով արդարադատության ոլորտին՝ Արփինե Հովհաննիսյանը համաձայնեց, որ արդարադատություն բառը մեր հասարակության մոտ միշտ չէ, որ դրական սպասումներ է առաջացնում. «Ես վստահ եմ նաեւ, որ համակարգում քիչ չեն դեպքերը, երբ հաճախ ստորադաս դատարանների վճիռները վերադաս դատարանների դատավորների ցուցումներով են կատարվում: Անկասկած կա այս խնդիրը»:

Նախարարն ասաց, որ դատավորների անկախությունն ապահովելու խնդիրն ունեն. «Որքան էլ երաշխիքներ ստեղծվեն, որքան էլ ցանկանանք արտաքին անկախությունն ապահովել, ես համոզված եմ, որ դատավորների ներքին անկախության ապահովման խնդիրն ունենք»:

Նախարարը նաեւ ընդունեց, որ ճիշտ է հասարակության շրջանում քննադատությունը, որ դատարաններում գործերը ձգձգում են. «Կան սրա համար սուբյեկտիվ եւ օբյեկտիվ պատճառներ: Դատավորների թվաքանակը պակաս է»:

Արփինե Հովհաննիսյանն ասաց, որ հնարավորություն չունեն դատավորների թվաքանակը մեծացնել, այլ գործիքակազմ են ընդունել:

Խոսելով քրեակատարողական հիմնարկների խնդրի մասին՝ նախարարն ասաց, որ առաջին խնդիրը ոչ այնքան կենցաղային պայմանների բարելավումն է, որքան պայմանական վաղաժամկետ ազատման ինստիտուտի բարելավումը: Փաթեթը կներկայացվի մինչեւ տարեվերջ»:

Արփինե Հովհաննիսյանը համոզմունք հայտնեց, որ միասին կհաջողեն երկրի առջեւ ծառացած խնդիրները լուծել:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31