Լրահոս
Գոռոզություն
Օրվա լրահոսը

Արծրուն Հովհաննիսյան. «Սիփան» ընկերությունը կապ չունի Մովսես Հակոբյանի հետ

Հոկտեմբեր 20,2016 18:01

Պաշտպանության նախարարի մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը ֆեյսբուքյան էջում պարզաբանում է տարածել Վահան Բադասյանի հայտարարության առնչությամբ:

«ՀՀ ՊՆ ալյուրի մատակարարման մրցույթներին, որոնք անցկացվել են մի քանի չափաբաժիններով և փուլերով մասնակցել են տասնյակ ընկերություններ: Մրցույթների համար հաշվարկային նախնական գինը եղել է 220 դրամ 1 կգ 1 կարգի ալյուրի համար: Նշված ընկերությունների մեջ եղել են նաև ընկերություններ Արցախից:

Պարոն Բադասյանի ներկայացրած «Սիփան» ընկերությունը, որը կապ չունի ՀՀ ԶՈւ ԳՇՊ գեներալ-լեյտենանտ Մովսես Հակոբյանի հետ, մասնակցել է ամենափոքր չափաբաժիններից մեկի մրցույթին: (Մրցույթներում եղել են նաև 5 անգամ ավելի մեծ չափաբաժիններ): Նույն չափաբաժնի համար պայքարել է նաև մեկ այլ ընկերությունը, որի առաջարկած գինը ավելի բարձր է եղել:

Այլ չափաբաժնի համար մրցույթներում հաղթել են նաև Արցախյան 5 այլ ընկերություններ: Հաղթող ընկերությունները մատակարարել են 164-173 դրամ գներով:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31