Լրահոս
Օրվա լրահոսը

«Ֆուռերը» քանդում են Ադրբեջանի սահմանագոտին շրջանցող ավտոճանապարհը

Հոկտեմբեր 20,2016 17:56

Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհի վերանորոգման պատճառով 2016թ. սեպտեմբերի 14-ից այդ ավտոճանապարհը տրանսպորտային միջոցների երթեւեկի համար փակ է: Այդ պատճառով Բագրատաշենի մաքսակետով արտերկրից բեռներ ներկրող եւ նույն ուղիով Հայաստանից բեռներ տեղափոխող «ֆուռերը» երթեւեկում են Նոյեմբերյան-Իջեւան ավտոճանապարհի մաս կազմող Ոսկեպար-Կիրանց շրջանցիկ ճանապարհով:

Շրջանցիկ ուղու ծանրաբեռնվածությունը մի քանի անգամ ավելացել է: Շուրջ 20 տոննա բեռներ տեղափոխող խոշոր բեռնատարների ծանրության տակ Ադրբեջանի սահմանագոտին շրջանցող այդ ճանապարհի շատ հատվածներ շարքից դուրս են եկել: Շրջանցիկ ճանապարհին շատ փոսեր ու ասֆալտի ծածկի նստվածքներ կան:

voskepar-3

Վերջերս ճանապարհաշինարարները շատ տեղերում ճանապարհի փոսերը մաքրել են, որպեսզի հետո դրանք ասֆալտով լցնեն: Սակայն չհասցրին նորոգել, հիմա այդ փոսերը լցված են ջրով, դրանք երթեւեկող մեքենաների համար վտանգ են ներկայացնում:

Լեռնային տեղանքով ձգվող ճանապարհին մեծ բեռնատարները ձմռանը տեղապտույտ կտան, քանդելով ճանապարհի ասֆալտի բարակ ծածկը: Ճանապարհը սառույցով պատվելու դեպքում բեռնատարները չեն կարողանում հաղթահարել լեռնային վտանգավոր, բազում ոլորաններով ուղին:

Կիրանց, Ոսկեպար գյուղերի բնակիչները վկայում են, որ շրջանցիկ ճանապարհի շինարարները դրա հիմքը լավ չեն ամրացնել, ճանապարհը «նստում է»: Վարորդները դժգոհում են, որ ճանապարհը կառուցելիս ոլորանները «թարս» են սարքել: Դեպի ձախ ոլորաններում ճանապարհի ծածկը պետք է դեպի ձախ թեքություն ունենա, դեպի աջ թեքության դեպքում՝ աջ: Սակայն ճանապարհաշինական տվյալ նորմը խախտվել է:

voskepar-1

Շրջանցիկ այդ ճանապարհը կառուցվել է 2001-2003 թվականներին: Խորհրդային տարիներին գործող, սահմանի եզրով ձգվող Ոսկեպար-Կիրանց ճանապարհը 4 կմ երկարություն ուներ: Ոսկեպար-Կիրանց շրջանցիկ ճանապարհն ունի 11 կմ երկարություն: Ճանապարհը նախագծողներն այն բարձրացրել են դեպի լեռները` ճանապարհը 7 կմ-ով երկար դարձնելով: Ճանապարհի կառուցման ֆինանսավորողը Լինսի հիմնադրամն էր: Անցած 13 տարիների ընթացքում շրջանցիկ ուղին անբարեկարգ է դարձել:

 

Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31