Լրահոս
Օրվա լրահոսը

«Տղամարդ վարչապետ է եկել». ԱԺ-ում Կարեն Կարապետյանին հորդորում են կարմիր գծերն ու արագաչափերը հանել

Հոկտեմբեր 20,2016 17:14

Վարչապետ Կարեն Կարապետյանը ԱԺ-ում կառավարության ծրագիրը ներկայացնելիս խոսեց առողջ ապրելակերպի մասին: ՀՀԿ պատգամավոր Մարգարիտ Եսայանն էլ վարչապետին հարց ուղղեց «Հետք»-ում առողջությանը վնասակար եւ վտանգավոր սննդամթերքների հետ կապված հրապարակման առնչությամբ. «Կան ձեռնարկություններ, որոնք սնունդ են արտադրում մեր հասարակության համար եւ փաստարկված թվերով ներկայացվեց, թե ինչ վտանգներ կան»:

Վարչապետը պատասխանեց, որ գյուղատնտեսության ոլորտում առաջին կետը ծրագրում սննդի անվտանգության հարցն է. «Բոլորս պետք է քաջ գիտակցենք, որ եթե մենք մեր երեխաներին, կանանց չենք կարողանալու ապահովել ապահով սննդով…ապա վերջը հասկանալի է: Մենք ռեալ հետեւելու ենք: Սննդի անվտանգության մասով հանձնարարականներ ենք ձեւավորել ոչ միայն մամուլի հրապարակումերի մասով: Շատ մարդանց հետ ենք հանդիպել՝ ՀԿ-ներ, բիզնես»:

Ռուբեն Հակոբյանն իր ելույթում կառավարության ծրագրի մասին իր տեսակետը հայտնելիս հայտարարեց. «Արագաչափերի, կարմիր գծերի գործարքը բացահայտ կոռուպցիոն գործարք է: Եթե որեւէ մեկն ունի արժանապատվություն, տղամարդկություն՝ կարող է ինձ դատի տալ: Ասում եմ՝ կոռուպցիոն գործարք է եղել: Միանգամից կարող եք վերացնել: Հավատացեք, որ հարյուրապատիկ կավելանա այն մարդկանց թիվը, որոնք կկանգնեն ձեր կողքին ու կասեն՝ տղամարդ վարչապետ է եկել՝ իր խոսքի տեր: Պետք է օրենքի գերակայության առաջ բացառություն չլինի: Մեկ-երկու բացառություն եղավ՝ տապալված եք: Խաղի կանոնները եթե չեք ճշտել՝ ճշտեք, բայց կարծում եմ, այնքան փորձ ունեք, որ ճշտած լինեք»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Նարեկ says:

    Լավ էլի ԱՌԱՎՈՏ

    Այս նյութի վերնագրի «տղամարդ վարչապետ է եկել» մասը նյութի հետ կապ չունի: Ոչ ոք չի ասում՝ տղամարդ վարչապետ է եկել: Ռուբեն Հակոբյանն ասում է՝ այս բանն արա կասեն՝ տղամարդ վարչապետ է եկել:

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31