«Դա առաջարկ է, որը ենթակա է քննարկման, բայց ես այն պաշտոնյան չեմ, որը պետք է, որպես պատրաստի բանաձեւում, հայտարարի այդ առաջարկի ընդունման մասին»,- խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանն`անդրադառնալով առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի երեկ արած առաջարկին` վերացնել նախարարությունների, պետական այլևայլ գերատեսչությունների, ինչպես և տեղական ինքնակառավարման մարմինների արտաբյուջետային հաշիվներն ու հիմնադրամները եւ անմիջապես վավերացնել ՄԱԿ-ի Հակակոռուպցիոն կոնվենցիայի` պետական պաշտոնյաների ապօրինի հարստացման քրեականացմանը վերաբերող 20-րդ հոդվածը՝ օժտված նաեւ հետադարձ ուժով:
Ինքը`Արփինե Հովհաննիսյանը, առավել կարեւոր է համարում թե բյուջետային, թե արտաբյուջետային միջոցների հաշվետվողականությունը, թափանցիկությունը, դրանց ծախսային մասի նկատմամբ պետական բյուջեի կանոնների տարածումը: Եթե ոլորտում կան բացեր, նախարարը կողմ է, որ դրանք քննարկվեն:
Ապօրինի հարստացման քրեականացումը`հետադարձ ուժով, նա չի պատկերացնում: Բայց նկատում է, որ բյուջեի կարճաժամկետ հատվածում այդ դրույթի կիրառումը նախատեսված է:
Մանրամասները` տեսանյութում
Կարդացեք նաև
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ