Այսօրվանից գործարկվում է Ampop.am կայքը, որը պարունակելու է ՀՀ տարբեր ոլորտների վերաբերյալ տվյալներ: Ծրագրի հեղինակը «Լրագրողներ հանուն ապագայի» ՀԿ-ն է, որը համագործակցել է «Ֆրիդրիխ Էբերտ» հիմնադրամի հետ:
«Լրագրողներ հանուն ապագայի» ՀԿ նախագահ Սուրեն Դեհերյանի խոսքով՝ նման հարթակ ստեղծելու միտքն առաջացել է՝ հաշվի առնելով թվային լրագրության եւ սոցցանցերի զարգացման տեմպերը:
«Facebook-ում շուրջ 20 միլիարդ գրառում է կատարվում օրական, 180 միլիարդ էլեկտրոնային նամակ է գրվում-ուղարկվում, 500 միլիոնից ավել թվիթ է արվում եւ 1 միլիոն հոդված է հրապարակվում միայն WordPress բլոգային տիրույթում: Այս տվյալները ես վերցրել եմ համացանցից, եւ հնարավոր է՝ սրանք արդեն փոփոխված լինեն, քանի որ ամեն օր օգտատերերի թիվն ավելանում է: Այս ամենը հաշվի առնելով մենք, որպես լրագրողներ, փորձել ենք հասկանալ, թե որն է մեր դերը թվային դարաշրջանում՝ ստեղծելով նոր հարթակ»:
Դեհերյանը նշեց, որ Ampop.am-ը լինելու է այլընտրանքային հարթակ՝ բացատրական լրագրության ժանրում՝ պարունակելով տվյալների բազա:
Կարդացեք նաև
Մանրամասն՝ կարդացեք այստեղ