Լրահոս
Օրվա լրահոսը

«Պետք է պատրաստ լինենք լարվածության աճին եւ Ադրբեջանի դիվերսիան հետ մղելուն». Վլադիմիր Կարապետյան

Հոկտեմբեր 20,2016 16:32

«Լավրովի հայտարարությունը կապված է Թուրքիայի արտգործնախարարի՝ օրերս Եվրոպայի խորհրդում արված հայտարարության հետ: Նա խոսեց ՌԴ-ի հետ պայմանավորվածության մասին՝ համատեղ ջանքերով ձեռնամուխ լինել ԼՂ հակամարտության կարգավորմանը: Ռուսական կողմը դա չհերքեց: Տեսնում ենք հաստատում»,- այսօր «Մեդիա կենտրոնում» անդրադառնալով ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի՝ վերջերս Երեւանում արված հայտարարությանը, թե «Թուրքիան կարող է դրական դեր խաղալ Արցախյան հակամարտության կարգավորման հարցում», նշեց ՀԱԿ-ի արտաքին կապերի պատասխանատու Վլադիմիր Կարապետյանը:

Նա խոսեց նաեւ Ադրբեջանի նախագահի՝ օրերս տված հարցազրույցի մասին եւ ասաց՝ իրեն մտահոգել է Ալիեւի այն հայտարարությունը, թե Ադրբեջանը կարող է անդամակցվել ԵՏՄ-ին: «Ի՞նչն է փոխվել, որ Ադրբեջանը ներգրավվել է բանակցություններում: Ակնհայտ է, թե դրա դիմաց Ադրբեջանն ինչ գին է պահանջելու: Եթե Ալիեւն այդ մասին բարձրաձայնում է, պետք է շատ մտահոգվենք՝ ի՞նչն է սեղանին դրված որպես փոխհատուցում»,-ասաց Կարապետյանը:

Դառնալով Արցախյան հակամարտությանը՝ նա կարծիք հայտնեց, որ հակամարտության գոտում լարվածությունը գուցե ավելանա, եւ դրա պատճառը հակամարտության կարգավորման հեռանկարների բացակայությունն է. «Պետք է պատրաստ լինենք լարվածության աճին եւ Ադրբեջանի կողմից դիվերսիան հետ մղելուն»:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Լուսանկարը՝ «Մեդիա կենտրոնի»

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31