Լրահոս
Օրվա լրահոսը

«Արցախն է ԵՏՄ-ի հետ սակարկելու Ադրբեջանի միջոցը». Արա Պապյան

Հոկտեմբեր 20,2016 16:19

«Ավանդաբար, Ռուսաստանը Թուրքիայի հետ հարաբերությունները փորձում է բարելավել մեր հաշվին: Սա քաղաքական սիրաշահման քայլ է: Մեզ համար վտանգավոր միտում է, քանի որ ցույց է տալիս Թուրքիայի ազդեցության ուժեղացումը Ռուսաստանի արտաքին քաղաքականության վրա»,-այսօր «Մեդիա Կենտրոնում» անդրադառնալով ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի՝ վերջերս Երեւանում արված հայտարարությանը, թե «Թուրքիան կարող է դրական դեր խաղալ Արցախյան հակամարտության կարգավորման հարցում», ասաց «Մոդուս Վիվենդի» վերլուծական կենտրոնի ղեկավար Արա Պապյանը:

Նա համոզված է, որ Ռուսաստանը շարունակելու է նմանօրինակ քաղաքականությունը, քանի դեռ Հայաստանը կախված է վերջինիցս. «Ռուսաստանը պետք է գիտակցի՝ եթե բռնում է Ադրբեջանի կողմը, պետք է կորցնի Հայաստանը: Ինքը պետք է ընտրության առաջ կանգնի, որ իմանանք՝ ի՞նչ ենք անում: Եթե մեր դաշնակիցն է ու չի պաշտպանում մեզ, էլ ի՞նչ դաշնակից»:

Արա Պապյանի բնորոշմամբ՝ Ռուսաստանը «բռնել» է Թուրքիայի եւ Ադրբեջանի կողմը եւ շարունակելու է այդ քաղաքականությունը:

Խոսելով Ադրբեջանի՝ ԵՏՄ-ին հնարավոր անդամակցության մասին, Արա Պապյանը հիշեցրեց՝ Ալիեւը ժամանակին ասել էր, որ ԵՏՄ անդամ Հայաստանը «օկուպացրել է իրենց հողերը», հետեւաբար՝ դրանք պետք է վերադարձվեն, ինչից հետո Ադրբեջանը կմտածի ԵՏՄ մտնելու մասին: Ըստ Արա Պապյանի՝ Արցախն է ԵՏՄ-ի հետ սակարկելու Ադրբեջանի միջոցը:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Լուսանկարը՝ «Մեդիա կենտրոնի»

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Seyran says:

    Արա Պապյան,Դուք երկուսից կհրաժարվեք մեկի դիմաց?

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31