Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ՀՀ չորս քաղաքներ անդամակցել են ՅՈՒՆԵՍԿՕ-ի «Ուսումնառող քաղաքների համաշխարհային ցանց»-ին

Հոկտեմբեր 20,2016 15:44

Հայաստանի Հանրապետությունում ՅՈՒՆԵՍԿՕ-ի ազգային հանձնաժողովի ջանքերով ՅՈՒՆԵՍԿՕ-ի «Ուսումնառող քաղաքների համաշխարհային ցանց»-ին անդամակցել են Հայաստանի 4 քաղաքներ` Սիսիան, Սևան, Դիլիջան և Գյումրի:

ՄԱԿ-ի Կայուն զարգացման նպատակների և մասնավորապես` կրթությանը վերաբերող 4-րդ նպատակի իրականացումը խթանելու և այդ ուղղությամբ ուսումնառող քաղաքների կերտման լավագույն փորձի փոխանակման միջազգային հարթակ ստեղծելու նպատակով 2012 թ.-ին ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից նախաձեռնվեց ՅՈՒՆԵՍԿՕ-ի «Ուսումնառող քաղաքների համաշխարհային ցանց»-ի (UNESCO Global Network of Learning Cities (GNLC)) ստեղծումը, որի մեկնարկը, վերջինիս մրցանակի հետ մեկտեղ, տեղի ունեցավ 2015 թ. սեպտեմբերի 28-30-ը` Մեխիկոյում կայացած Ուսումնառող քաղաքների երկրորդ միջազգային գիտաժողովի աշխատանքների արդյունքում:

ՅՈՒՆԵՍԿՕ-ի «Ուսումնառող քաղաքների համաշխարհային ցանց»-ին անդամակցելիս քաղաքներին հնարավորություն է ընձեռվում օգտվել ցանցին անդամակցող այլ քաղաքների հետ տարբեր ոլորտներում համագործակցության յուրովի հարթակից: Անդամակցող քաղաքները նաև հնարավորություն են ստանում իրենց թեկնածությունները ներկայացնել երկամյակի կտրվածքով տրվող «Ուսումնառող քաղաք» մրցանակի համար, որը շնորհվում է ուսումնառող քաղաքի ստեղծման և կայացման գործում նշանակալի առաջընթաց գրանցած քաղաքներին:

Նշենք, որ անդամակցության հնարավորություն ունեն քաղաքային խորհրդի կամ ընտրված այլ մարմնի կողմից կառավարվող, առնվազն 10000 բնակիչ ունեցող վարչատարածքային այն միավորները, որոնք պատրաստ են որդեգրել ցանցի ուղեցուցային երկու փաստաթղթերի` «Ուսումնառող քաղաքների կառուցման Պեկինի հռչակագրի» և «Ուսումնառող քաղաքների հիմնական հատկանիշների» սկզբունքները և որոնց հայտերը կարժանանան Հայաստանի Հանրապետությունում ՅՈՒՆԵՍԿՕ-ի ազգային հանձնաժողովի հավանությանը:

ՅՈՒՆԵՍԿՕ-ի «Ուսումնառող քաղաքների համաշխարհային ցանց»-ին անդամակցելու համար հայտ կարող են ներկայացնել ուսումնառության գաղափարը խրախուսող և վերոնշյալ չափանիշներին համապատասխանող բոլոր ցանկացող քաղաքները:

 

ՀՀ ԱԳՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31