Լրահոս
Օրվա լրահոսը

«Առ այսօր ես մի հատ բարեկամ չեմ նշանակել պաշտոնի». Կարեն Կարապետյանը՝ պաշտոնյաների զավակների մասին (Տեսանյութ)

Հոկտեմբեր 20,2016 15:36

Այսօր ԱԺ պատգամավոր Էդմոն Մարուքյանը կառավարության ծրագրի քննարկման ժամանակ վարչապետ Կարեն Կարապետյանին հարցրեց օֆշորային ընկերությունների՝ պետական գնումներին մասնակցելուց: Վարչապետի մոտեցումը ոչ ստանդարտ էր: Նրա խոսքերով՝ «Ես իրավաբան չեմ, բայց օֆշորում բոլորը չեն վատը: Իմ կարծիքով, եթե օֆշորը կարողանա էժան մեզ մի ապրանք բերի..այլ խնդիր է, թե օֆշորը որտեղ կարող է մտնել, որտեղ՝ չի կարող»:

Էդմոն Մարուքյանը հուշեց, որ օֆշորի տակ թաքնվում են իրական սեփականատերերը, որոնք ադմինիստրատիվ ռեսուրսից օգտվելով՝ մասնակցում են ու շահույթ ստանում:

Վարչապետն արձագանքեց, որ ինքն իրավաբան չէ եւ չի կարող պատասխանել:

Ռուբեն Հակոբյանն էլ հարցրեց՝ «Դուք ո՞ր պահից եք պայքարելու կոռուպցիայի դեմ՝ Ձեր պաշտոնավարումից սկսա՞ծ, թե՞ ձեզանից առաջ կոռուպցիոն դրսեւորումներին էլ եք անդրադառնալու»:

Վարչապետը պատասխանեց. «Դա իրավապահների խնդիրն է՝ հետ վերադառնալու ենք, թե չէ: Եթե մենք կարողանանք մի օր դա կանգնացնել, դրան չանդրադառնալ՝ արդեն օգուտ է»:

Ռուբեն Հակոբյանը ողջունեց վարչապետի նախաձեռնությունը՝ դպրոցների տնօրենների՝ մայր ու աղջիկ լինելու հետ կապված, բայց ասաց, որ պետական կառավարման ողջ համակարգում է տվյալ ղեկավարության ազգուտակը, բարեկամը, քեռին ու զոքանչը: Նա հարցրեց՝ պատրա՞ստ եք նաեւ դրան անդրադառնալ: Ըստ պատգամավորի, պետական ապարատը գերծանրաբեռնված է պաշտոնավորների երեխաներով ու բարեկամներով:

Վարչապետը նախ իր պատասխանում նշեց, որ դպրոցներում մայր-աղջիկ տնօրեն լինելու հետ կապված իր խոսքը ճիշտ չի ընկալվել: Իրականում կարող են եւ մայր ու աղջիկ աշխատել, եթե դա օբյեկտիվ է. «Հարց՝ հիմա իմ երեխաները կարո՞ղ են որեւիցե մի տեղ աշխատել, թե՞ չեն կարող»: Նա ասաց, որ եթե արժանի են, ինչո՞ւ չպիտի աշխատեն: Նաեւ ասաց, որ իրենց ընտանիքում էլ մայրն ու տատիկը ուսուցիչներ են եղել:

Վարչապետը խոստացավ, որ երբ համակարգը ձեւավորեն, ի հայտ կգան այն դեպքերը, երբ արժանի չեն այդ պաշտոնում լինել, բայց սուբյեկտիվորեն զբաղեցնում են այն:

ՕԵԿ խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանն էլ ավելի կոնկրետացրեց գործընկերոջ հարցը՝ մամուլը ողողված է լուրերով, որ դուք ձեր բարեկամներին եք տեղավորում աշխատանքի, իրենք էլ՝ իրենց ծանոթ-բարեկամներին են բերում. «Եթե մենք Կարեն Կարապետյանի բարեկամները չենք, ուրեմն հույս չկապենք, որ մեր կյանքում բարեփոխում կլինի»:

Կարեն Կարապետյանը պատասխանեց. «Ես չեմ բացառում, որ երբեւիցե պաշտոնի կնշանակեմ իմ բարեկամին, բայց առ այսօր մի հատ բարեկամ չկա, որ ես նշանակել եմ: Ես նշանակում եմ մարդկանց, ում վրա վստահ եմ: Բայց, համենայնդեպս, առ այսօր մի հատ բարեկամ չեմ նշանակել, եթե գիտեք՝ հուշեք: Չեմ բացառում, որ վաղը, մյուս օրը կնշանակեմ, եթե ինքը արժանի է»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31