Լրահոս
Օրվա լրահոսը

Լեւոն Զուրաբյանը նշում է այն պատճառը, որը տանում է դեպի կոլապս

Հոկտեմբեր 20,2016 15:21

«Ազատ շուկայական տնտեսություն՝ Հայաստանի միակ հեռանկարը» խորագրով համաժողովի ընթացքում, որը տեղի է ունենում «Էլիտ պլազա» բիզնես կենտրոնում, ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանը մինչ ներկայացնելը, թե ի՞նչ է մտածում ազատ տնտեսական հարաբերությունների մասին եւ ինչպե՞ս պետք է շրջել այս ընթացքը, նախ ներկայացրեց Հայաստանի տնտեսական համակարգին բնորոշ արատները՝ կոռուպցիա եւ ապօրինի արտոնությունները իշխանություններին մոտ կանգնած նեղ շրջանակի համար, որի պատճառով, պարոն Զուրաբյանը նշեց, որ ակտիվ ձեռնարկատիրական դասը դուրս է մղվել Հայաստանից եւ գումար է աշխատում արտերկրում, եւ այդ ակտիվ ձեռնարկատերերի կողմից ուղարկվող տրանսֆերտներով ձեւավորվում է Հայաստանում մնացող բնակչության գնողունակությունը, որը միտված է ոչ թե ներդրման, այլ սպառման, որը ըստ բանախոսի՝ խնդիր է. «Եվ, քանի որ ամբողջ այդ մոդելը կառուցված է սպառման վրա՝ իշխանությունը ներկրման շուկաների մենաշնորհացման եւ ապօրինի գերշահույթներ ստանալու, ինչպես նաեւ էլեկտրականության եւ գազի գների արհեստականորեն բարձրացնելու միջոցով ուղղակի մակաբուծվում է այդ գնողունակության վրա», – ասաց պարոն Զուրաբյանը՝ ավելացնելով, որ սա է այն տնտեսական մոդելը, որն ունենք Հայաստանում, որին նաեւ ծառայեցվում է դրամավարկային քաղաքականությունը՝ ուղղված ներկրողներին նպաստավոր դրամի արժեւորման քաղաքականությանը:

«Ճիշտ է, այն ինչ- որ պահին խնդիր է դառնում, թռիչքաձեւ փլուզում են դրամը, բայց երբ որ արտահանողը կործանվում է, նրա այդ թռիչքաձեւ կործանումը ոչ մի օգուտ չի կարող տալ: Արդյունքում ձեւավորվում է արտահանողներին ճնշող եւ ներկրողներին խրախուսող քաղաքականություն: Մենք ունենք ներմուծում, որը երեք անգամ գերազանցում է արտահանումը, այսինքն` նշանակում է , որ մեր ազգը ապրում է պարտքով՝ աշխարհին ոչ մի բան չի տալիս, որ կարողանա ապահովել իր տնտեսական գոյությունը ապագայում»:

Լեւոն Զուրաբյանը սրանց ավելացրեց նաեւ ուռճացրած պետական ապարատը, ռազմական ծախսերը եւ ոստիկանության անհամեմատ քանակը. «Հայաստանում հարյուր հազար մարդուն գալիս է հազար ոստիկան, որը երեք, չորս անգամ ավելի շատ է, քան դեմոկրատական երկրներում: Այս ամեն ինչը բերում է պետական պարտքի ավելացմանը, որը տանում է դեպի կոլապս»:

Լուծումների համար պարոն Զուրաբյանը նշեց, որ այս ընթացքը շրջելու համար հարկավոր է շրջել ամբողջ մոդելը՝ այսինքն` վերացնել կոռուպցիան եւ լայն սպառման շուկաներում մենաշնորհները, պետք է օրենսդրությամբ սահմանափակվի այն ընկերության մասնաբաժինը, որը հասնում է 33 տոկոսի. «Մենք առաջարկում ենք ժողովրդական կապիտալիզմի խրախուսում: Այսինքն, ձեռնարկատիրությամբ զբաղվող բնակչությունը գնալով ավելանա եւ որի հաշվին պետք է առեւտրային կշիռը կամաց-կամաց բարելավվի»:

Անուշ ՄԱԹԵՎՈՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31