Լրահոս
Օրվա լրահոսը

Արտեմ Ասատրյանը`թոշակների եւ նպաստների չբարձրացման մասին (Տեսանյութ)

Հոկտեմբեր 20,2016 15:15

ՀՀ սոցիալական ապահովության նախարար Արտեմ Ասատրյանը ծանոթ չէ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի առաջարկներին`վերացնել նախարարությունների, պետական այլևայլ գերատեսչությունների, ինչպես և տեղական ինքնակառավարման մարմինների արտաբյուջետային հաշիվներն ու հիմնադրամները եւ անմիջապես վավերացնել ՄԱԿ-ի Հակակոռուպցիոն կոնվենցիայի` պետական պաշտոնյաների ապօրինի հարստացման քրեականացմանը վերաբերող 20-րդ հոդվածը՝ օժտված նաեւ հետադարձ ուժով: Այդ մասին խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց Արտեմ Ասատրյանը`նաեւ հավելելով, որ իրենց նախարարությունն արտաբյուջետային հաշիվներ չունի:

Լրագրողները նախարարին հարց ուղղեցին նաեւ հաջորդ տարվա բյուջեով թոշակներն ու նպաստները չբարձրացնելու որոշման մասին: «Այսօրվա սոցիալ-տնտեսական պայմաններում այն բյուջետային ծախսերը, որոնք իրականացվում են, հատկապես սոցիալական ոլորտի պաշտպանության ծրագրերը որևէ ձևով չեն կրճատվելու և իրականացվելու են: Ավելացնելու հնարավորություններ, եթե կունենանք լրացուցիչ եկամուտներ ու հնարավորություններ, իհարկե, կավելացնենք»,- ասաց նա:

Հարցին`թոշակների ու նպաստների այդ չափով հնարավո՞ր է արժանապատիվ կյանք ապահովել սոցիալապես խոցելի խմբերի համար, ինչի մասին վարչապետն է հայտարարում, Արտեմ Ասատրյանը պատասխանեց. «Առաջին հերթին խնդիրը տնտեսության ակտիվացումը, ներդրումների ավելացումը, աշխատատեղերի ստեղծումը, աշխատավարձերի ավելացումն է, որովհետև յուրաքաչյուր տոկոս տնտեսական աճը կոնկրետ ազդեցություն է ունենում աղքատության վրա: Այս առումով առաջնահերթությունը ներդրումների եւ լրացուցիչ աշխատատեղերի ստեղծման պայմանների ստեղծումն է, որի դեպքում դրանք նաեւ անմիջականորեն անդրադառնալու են սոցիալապես այն շերտերի վրա, որոնք կարիք ունեն պետական սոցիալական ծրագրերի»:

Մանրամասները`տեսանյութում

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31