Լրահոս
Օրվա լրահոսը

Գյուղացիները ՊՆ-ին կարտոֆիլ վաճառելու առաջարկին՝ գյուղնախարարին ասել են. «Այդպես որ լինի, մեզ ձեռ չի տա, գների մեջ չենք տեղավորվի» (Տեսանյութ)

Հոկտեմբեր 20,2016 15:08

Գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանն այսօր կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում անդրադարձավ կառավարության նոր ծրագրով գյուղոլորտում տեղ գտած առաջնահերթություններին՝ նոր տեխնոլոգիաների ներդրումն այգիներում, ջերմոցներում, որպեսզի զարգանա տնտեսությունը, կոոպերացիաների, ֆերմաների խոշորացում:

Գյուղոլորտի զարգացումը հին տեխնոլոգիաներով, այսպես ասած՝ «18-րդ դարի տեխնիկայով» ինչպե՞ս է պատկերացնում նախարարը, այս հարցին էլ պարոն Առաքելյանն ասաց.«Բոլորը միասին՝ գյուղացին իր հերթին, կառավարությունն իր հերթին, բիզնեսն իր հերթին, ներդրողն էլ իր հերթին, բոլորը միասին աշխատեն, որպեսզի այդ 18-րդ դարը գա հասնի 21-րդ դարին: Դա երկար ճանապարհ է, մեկ օրում չի լինի: Շատ խնդիրներ կան, շատ միջոցներ են անհրաժեշտ, որը այսօր չունենք, որպեսզի ներդնենք եւ զարգացնենք, քայլ առ քայլ պետք է անենք»:

Գյուղացիների՝ կարտոֆիլի իրացման եւ գների վերաբերյալ դժգոհությունների մասին հարցին էլ պարոն նախարարը պատասխանեց, որ երեկ հանդիպել է կարտոֆիլագործների հետ, եւ ամեն ինչ այնպես չէ, ինչպես ներկայացվում է.«Կան միջնորդներ, որոնք գնում են ցածր գնով եւ առաջարկ է եղել, որպեսզի ֆերմերներն իրենք միանան եւ ստեղծեն իրենց միավորումը եւ իրենք մատակարարեն պաշտպանության նախարարությանն ավելի բարձր գնով, ինչին որոշ ֆերմերներ ասացին՝ ըտենց որ լինի մեզ ձեռ չի տա, որովհետեւ մենք չենք տեղավորվի էդ գների մեջ: Բոլոր դեպքերում, ճանապարհները ցույց տվեցին, ե՛ւ մարզպետը, ե՛ւ գյուղապետերը կաշխատեն օգնել ֆերմերներին միանալ եւ իրենք իրենցով ներկայացնեն իրենց գինը»:

Պարոն նախարարը նախորդ շաբաթ ասել էր, որ Մոսկվայում հանդիպման ժամանակ քննարկվել է մեկ բրենդի տակ հայկական գյուղապրանքներն արտահանելու մասին, ընդ որում, այդ բրենդը կարող է լինի նաեւ ռուսական:

Aravot.am-ը նախարարին խնդրեց մանրամասնել՝ արդյոք ռուսական բրենդով հայկական ապրանք արտահանելը չի՞ վնասելու տեղական բրենդին, արդյոք «արտադրված է Հայաստանում» պիտակը պահպանվելո՞ւ է, ինչպես նաեւ հետաքրքրվեցինք՝ այս տարի խաղողի բերքի պակաս կա, վերամշակող ընկերությունները չեն կարողանում իրենց անհրաժեշտ բերքը մթերել: Այս հարցերի վերաբերյալ նախարարի պատասխանները՝ տեսանյութում

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31