Լրահոս
Օրվա լրահոսը

Ճանապարհային ոստիկանները պետք է ոչ թե թաքուն տեղերում տեսախցիկներ դնեն, այլ՝ վթարները կրճատեն. Վարչապետ

Հոկտեմբեր 20,2016 14:52

ԱԺ-ում կառավարության ծրագրի քննարկման ժամանակ ՀՀԿ պատգամավոր Սամվել Ֆարմանյանը վարչապետ Կարեն Կարապետյանին հարցրեց ժողովրդագրության մասին, թե այն բարելավելու համար ի՞նչ քայլեր են նախատեսում: Վարչապետը պատասխանեց, որ մարդիկ ծնվում են, եթե երկրում լավ է ապրելը, արդար է ապրելը, վաղվա օրվա նկատմամբ հույս կա՝ երկրից չեն գնա. «Ինչպես ազդենք ընտանիքների մեջ դեմոգրաֆիայի հարաբերությունների վրա՝ այդ բանը չենք ֆիքսել, բայց հատուկ ծրագիրը նա է, որ մարդ պետք է փող աշխատի, լավ ապրի ու պաշտպանված զգա»:

Վարչապետն ասաց, որ մեր ազգը պետք է վերարտադրվի, այլընտրանք չկա: Մարդը պետք է բավարարված զգա իր երկրում, հավատ ունենա, հիմնական շեշտը դա է:

Սամվել Ֆարմանյանը նաեւ հարցրեց՝ ճանապարհային ոստիկանությունից. «Անհամաչափ է, չի բերում վթարների թվաքանակի կրճատմանը, արդյունքում՝ մեր քաղաքացիների մոտ զանգվածային դժգոհություն կա: Մի օր պետք է վիրահատական ճանապարհով այդ խնդիրը լուծել ու անցնել առաջ»:

Վարչապետը համաձայնեց. «Ճիշտ եք, հենց այսօր ԴԱՀԿ-ի հետ կապված հանձնարարականը քննարկելիս խոսել ենք դրա մասին, որ ճանապարհային ոստիկանության նպատակային գլխավոր ֆունկցիան պետք է լինի ոչ թե շատ տուգանք գրելը, առավելագույն բարենպաստ վիճակներում տեսախցիկ դնելը, որպեսզի մենք մեր քաղաքացուն գցենք անհարմար վիճակի մեջ, այլ հակառակը՝ նվազեցնենք վթարների քանակը: Եթե այդ նպատակին չեն ծառայում՝ պետք է վերանայենք»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31